ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է հայ-թուրքական սահմանի բացման մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը, խոսելով Կարսի զարգացման և առևտրատնտեսական տեսանկյունից Թուրքիայի համար ունեցած նշանակության մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա փակ սահմանին, գրում է թուրքական «Միլլիյեթը»:

Արսլանն ափսոսանք է հայտնել հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով, սակայն հայտարարել է, որ դրա բացումը հնարավոր է միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո:

«Ցավոք, Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է: Երանի փակ չլիներ: Սակայն դա էլ իր պայմանն ունի՝ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կարգավորի՝ մենք էլ սահմանը կբացենք», – ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ բաց սահմանների պարագայում Կարսը կարող է դառնալ տարածաշրջանային մի շարք առևտրային ճանապարհների հատման վայր:

Vesti.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular