ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացնում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այս գիշեր՝ փետրվարի 12-ին և լույս 13-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդման՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ: 

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին շփման գծում տիրող իրավիճակի, հնարավոր զարգացումների, հայկական կողմի քայլերի վերաբերյալ: 

Panorama.am.-Պարոն Աբրահամյան, շփման գծում հակառակորդը կրկին հրետանային միջոցներ է կիրառում՝ ականանետեր, հրանոթներ: Ու թեև ՊԲ-ն հաղորդում է, որ  հայկական ստորաբաժանումները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, այնուամենայնվ՝ ինչո՞վ է պայմանավորված հակառակարոդի նման ակտիվացումը:

Տ.Աբրահամյան.Հրետանու ակտիվացումը հիմնականում երկու գործոնով է պայմանավորված. առաջին, շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժը տեխնիկական սարքավորումների զինման ծավալուն գործընթաց է իրականացնում, որի պարագայում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները ոչ էֆեկտիվ են դարձել: Իսկ Ադրբեջանը վերջին տարիներին, հիմնական սադրանքները հենց դիվերսիոն գործողությունների միջոցով էր իրականացնում:
Միաժամանակ կարող ենք արձանագրել, որ այն ուղղություններում որտեղ դիտարկման ժամանակակից սարքեր են տեղադրված, այնտեղ դիվերսիոն գործողությունների շրջափուլն ավարտվել է:
Երկրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը ենթադրում էր շփման գծում իրականացվող քաղաքականցում կոշտացում: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում:

Panorama.am. Ի՞նչ վտանգավոր զարգացումներ են տեսանելի շփման գծում:
Տ.Աբրահամյան. Առաջնագծի ռազմականացումը շարունակվում է, այն առավել ընդգծված բնույթ է կրում հատկապես վերջին 1-2 ամիսներին: Ադրբեջանը տարաբնույթ միջոցառումների անվան տակ, իսկ որոշ դեպքերում առանց գործընթացի ձևական կողմը պահելու, առաջնագիծն անընդհատ նոր ուժերով է համալրում:
Բացի տեխնիկական միջոցների համալրումից բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը, որոնք առաջնագծում մշտական լարվածություն են ստեղծում:

Panorama.am. Վերջին շրջանում սահմանագծին մի շարք միջադեպեր գրանցվեցին, հակազդելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը:
Տ.Աբրահամյան. Բացի նրանից, որ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրություններում ժամանակ առ ժամանակ ակնարկվում է իրականացվող պատժիչ գործողությունների մասին, հայկական զինուժի հակազդման մասին կարելի է կարծիք կազմել վերլուծելով ադրբեջանական ԶԼՄ-ների լրահոսն ու սոցիալական ցանցերում շրջաբառվող տեղեկությունները:
Ճիշտ է ԶԼՄ-ներում տեղեկատվությունն այդքան էլ հարուստ չէ հատկապես ռազմական ոլորտին վերաբերող լուրերով, սակայն սոցիալական ցանցերը, որտեղ չկա այն վերահսկողությունը, որը կա լրատվամիջոցներում, շատ ժամանակ վերլուծության և տեղեկացվածության համար հարուստ նյութեր է մատուցում:
Վերջին օրերին, ադրբեջանական լրահոսում կարելի է գտնել բանակում գրանցված մահվան ելքով մի շարք միջադեպերի՝ «տարբեր փաթեթավորմամբ»:

Մեր հասարակության համար, իհարկե, կարևոր է և հետաքրքիր, թե հայկական զինուժը որ ուղղությամբ և կոնկրետ ինչ պատժիչ գործողություններ է իրականացրել, սակայն դրանց մանրամասն լուսաբանումները ոչ միշտ է նպատակահարմար, քանի որ փակ տեղեկատվության էլեմենտներ են պարունակում:

Աղբյուր` Panorama.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular