ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերվել է Վրաստանի 24-ամյա քաղաքացու դի

ԻՐԱՎՈՒՆՔ

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։ Փաստի առթիվ Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով /սկոչով/։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular