ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի տարիներն ապրած և այժմ աշխարհի ամենահայտնի հայերից Հենրիխ Մխիթարյանը. BBC-ի ակնարկը

ՎԻԴԵՈ

 

vivaronews.am-ը գրում է. Հեղինակավոր BBC-ն կարճ ակնարկ է պատրաստել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու ընթացքում Յուրգեն Կլոպն առանցքային դերակատարում է ունեցել իր՝ որպես ֆուտբոլիստ աճելու գործընթացում:

«Ես շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատեց ինձ հետ ու հոգեբանական մեծ աջակցություն տվեց: «Դորտմունդում» իսկապես լարված էի այն բանից հետո, երբ մի քանի խաղ շարունակ վատ էինք հանդես գալիս: Կլոպն ինձ ճիշտ ճանապարհը ցույց տվեց: Նա աջակցեց ինձ ու հորդորեց, որ գլուխս միշտ բարձր պահեմ, քանի որ առջևում լավ ժամանակներ են սպասվում: Նա օգնեց ինձ աճել որպես ֆուտբոլիստ»,- ասել է Մխիթարյանը:

BBC-ն գրում է՝ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխությունը շատ կարևոր քայլ էր Մխիթարյանի համար, ով խոսում է 7 լեզուներով(այդ թվում՝ անգլերեն) և հայկական ֆուտբոլի պատմության ամենահեղինակավոր ֆուտբոլիստներից Համլետ Մխիթարյանի որդին է: Հենրիխի հայրը՝ Համլետը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր և առաջիններից, որ խաղաց նախկին Խորհրդային Միության հավաքականում: Նա մահացել է գլխուղեղի ուռուցքից, երբ Հենրիխն ընդամենը յոթ տարեկան էր:

«Նա ինձ առաջ մղողը, իմ նպատակն ու երազանքն էր: Ես ամբողջապես չէի զգում կրածս կորստի չափը, երբ նա մահացավ, սակայն վստահ էի, որ նա երկնքից հետևում է ինձ: Նա շատ հպարտ կլիներ»,- ասել է Մխիթարյանը:

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 

BBC-ն շարունակում է՝ գրելով, որ Մխիթարյանն այժմ առավել հայտնի ու ապահովված հայերից է ամբողջ աշխարհում: Նա ծագում է մի երկրից, որ հնգամյա պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ 1989-1994 թվականներին:

«Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում, քանի որ այդ ժամանակ մենք շատ մեծ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ: Պատերազմ էր, որը շատ վատ իրավիճակ է»,- Հենրիխի խոսքն փոխանցում բրիտանական լրատվամիջոցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular