ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս գիշեր շփման գծում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները. ԼՂԳ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ: Նշված ժամանակահատվածում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

 

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular