ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա որ Մանթաշյանցը մարտի 8-ին ծնված լիներ․ վարչապետը՝ Կարայանին (լրացված)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կառավարության այսօրվա նիստին Տնտեսական ներդրումների եւ զարգացման նախարար Սուրեն Կարայանը բերել էր մի որոշում, որով առաջարկում էր մարտի 3-ը նշել որպես գործարարի օր։

Օրվա ընտրությունը, ըստ նախարարի, պայմանավորված է հայ մեծանուն գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրով։ Վարչապետն էլ «հակադարձեց»․

«Բա որ Մանթաշյանցը մարտի 8-ին ծնված լիներ»։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրինք՝ արդյոք Գործարարի օր նշանակելով Հայաստանը կդառնա գործարար ակտիվության երկիր եւ արդյոք նա պատրաստվում է տոնել այդ օրը։ «Իհարկե, տոնելու եմ, ինչու չպետք է չտոնենք»։

-Ուղղակի հետաքրքիր է իմաստը։ Ի՞նչ վատ բան եք տեսնում դրա մեջ։ 

-Ուզում եմ հասկանալ, թե ինչու եք դա անում եւ մարտի 3-ին մենք կդառնանք գործարար ակտիվության երկիր։

Գործարար ակտիվության ցուցանիշը որն է Ձեզ համար, ես կասեմ՝ կդառնանք, թե ոչ։ -Գործարարների լավ վիճակը, որ նրանք իրենց օբյեկտները չվաճառեն, կապիտալը դուրս չտանեն Էդպես չի լինում, ամենալավ վերազգային կորպորացիաների բալանսներում էլ անգամ կան վերցրած պարտքեր։

Արամյանին հարցրինք նաեւ՝ արդյոք հասցնում է կուսակցական գործունեությամբ զբաղվել։ Նա պատասխանեց՝ ոչ։ «Երեկ աշխատասենյակս լքել եմ ժամը 03․00-ին»։

Դիտարկմանը, թե ինչու եք ՀՀԿ անդամ, եթե չեք զբաղվելու կուսակցական գործերով, նա պատասխանեց․ «Որովհետե( ՀՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն է ստացել՝ կառավարելու այս երկիրը»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular