ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականները սկսում են պայթե՞լ. ինչ է կատարվում Օհանյան-Օսկանյան դաշինքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

armlur.am-ը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` քաղաքական դաշտում նախընտրական առաջին սկանդալն է հասունանում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքը, դեռ վերջնականապես չձեւավորված, ճաքեր է տալիս:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիս է հրավիրել եւ դժգոհել իր գործընկերներից` «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունների դաշինքից, որին մասնակցելու մասին հայտարարել էր նաեւ ԱԻՄ-ը:

«Մեր դաշինքում անհասկանալի դանդաղկոտություն կա, եւ դաշինքի ձեւավորումն ուղեկցվում է խնդիրներով: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, իսկ դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել դաշինքին:

Պիտի արագացվի ամեն բան, հակառակ պարագայում ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը: Եթե չստացվի միասնական ուժերով աշխատել, հզոր միավորում ստեղծել, ապա ամեն ինչ ավելորդ է: Այդ պարագայում ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այլեւս անելիք չունի այդ դաշինքում»,- հայտարարել է նա:

Շարունակությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular