Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական տեռորի մեկնարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր ընտրություններին Հանրապետականը վերարտադրվում է սանձազերծած տեռորի արդյունքում, որը հատկապես ուղղվում է պետական կամ բյուջետային հիմնարկների դեմ։ Դրանք հիմնականում ներառում են մանկապարտեզներ, դպրոցներ, բուժհաստատություններ, բուհեր և այլն։ Նմանատիպ հիմնարկների տնօրենները կամ արդեն վաղուց համակերպվել են այս ամենի հետ և աշխատում են իշխող կուսակցության վերարտադրվելու համար՝ դրանով իսկ խեղելով Հայաստանի ապագան, կամ էլ չեն անում դա, ժամանակի ընթացքում կորցնելով իրենց աշխատանքը: Սակայն վերջինների մասին մենք շատ հազվադեպ ենք լսում։ Այսօր նման տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական գործունեությանը: Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին և հրահանգել աշխատել Հայաստանի հանրապետական կուսակցության համար: Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:

Այս ամենը բացառիկ դեպք չէ։ Եթե անգամ չխախտենք անմեղության կանխավարկածը, ապա շատ հանգիստ կարող ենք դիտարկումներ անել՝ ելնելով անցյալի կենսափորձից։ Անմեղության կանխավարկածը խախտած չենք էլ լինի մեծ հաշվով, որովհետև աղմուկ հանած այս լուրը որևէ կերպ չի էլ հերքվել։ Իսկ պոլիկլինիկայի աշխատողները, կարծես, իրականում գործադուլի դիմել են։

Ցանկացած զարգացած հասարակությունում, նման խայտառակությունը, որը չի հերքում գործող իշխանությունը, առիթ կարող էր հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնյային առնվազն հեռացնելու, իսկ եթե ԺՊ է, ապա որոշումը փոխելու և նրան չնշանակելու համար։ Բայց սա Հայաստանն է։ Այստեղ նախընտրական փուլում հասարակության տարբեր խմբերի հանդեպ կազմակերպված տեռորը բացառիկ երևույթ չէ։ Այն արդեն վերածվել է կենսաձևի։ Մի պահ անգամ, երբ փորձում ես զուգահեռներ անցկացնել թաղային հեղինակությունների և նման վարքագծով պաշտոնյաների միջև, որոնց հիմնական ընդհանրությունը ընտրություններին իշխանությանը ծառայելն է, հակվում ես առաջինների կողմը։ Ինչու՞։ Նրանք գոնե տարբեր մեթոդներով խնդրում են։ Իսկ երկրորդները ոչ թե խնդրում են, այլ իրենց լծակներն օգտագործելով պարտադրում են, որը, մեղմ ասած, հակաիրավական լինելուց զատ նաև անբարոյական է։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի մարզպետ, իր քաղաքական անառողջ նկրտումների համար, որի իրավունքը, ի դեպ, նա չունի, պատրաստ է կասկածի տակ դնել ցանկացած առողջ մտածող մարդու օրվա հացի խնդիրը։

Հեռախոսազանգից և հեռախոսային խոսակցության հրապարակային դարձնելուց պարզ է դառնում, որ մարզպետը բանավոր տեղեկացում է արել տնօրենին առ այն, որ նա ազատված է աշխատանքից։ Սա արդեն մի քանի օրենքների և իրավունքների միաժամանակյա խախտում է։ Այսինքն ի՞նչ, Արարատի մարզում վերադառնում են բդեշխների կամ սուլթանատի ժամանակները և մարզպետն իրեն ինչ-որ կարգավիճակ է շնորհու՞մ։ Բայց մյուս կողմից՝ ողբերգական է այն հանգամանքը, որ սա արդեն տարակուսելի չի դառնում։ ՀՀԿ-ն, իր իշխանության անառողջ տարիների ողջ ընթացքում, հասարակությանը պատրաստել է այս իրավիճակին։ Ավելին ՝ շատերի համար այն դարձրել է նորմալ ընկալելի երևույթների ամբողջություն։ Քանի օր կերկարի Հանրապետականի իշխանությունը և նման մարզպետների առկայությունը, այդքան օրով Հայաստանը կմոտենա անդունդի եզրին։ Իսկ այդ եզրը շատ հեռու չէ։ Հուսանք, որ բուժանձնակազմը մինչև վերջ հետևողական կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում և չի զիջի ոչ իրավական հրահանգների առաջ։ Իսկ մարզպետին և նրան նշանակողներին մնում է հոդաբաշխ բացատրություն տալ հասարակությանը, թե ի՞նչ են ուզում ընդհանրապես։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին
Ամենադիտված