ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես միտում չեմ ունեցել եթերում խայտառակելու Մհերի քրոջը` Ռոզա Ֆիլբերգին». Դիանա Մալենկո

ՎԻԴԵՈ

Tert.am Life–ը գրում է

Երգիչ Մհերի քույրը` Ռոզա  Ֆիլբերգը, «Երեկոյան Երևան» հաղորդմանը հեռուստադիտողին ներկայացրեց իր նոր տեսահոլովակի պրեմիերան։ Հոլովակի ցուցադրությունից հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հարցադրումներից հետո նշեց, որ տեսահոլովակը շատ նման է Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակին: Չնայած, երգչուհին հերքեց այդ փաստը։

 Համացանցում քննարկումներ են սկսել, որ Դիանան եթերում խայտառակել է Մհերի քրոջը։ Tert.am Life–ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ։ Նա ասաց. «Ոչ մի միտում չեմ ունեցել խայտառակելու Ռոզա Ֆիլբերգին։

Ընդամենը ասել եմ այն, ինչ պետք է ասեի որպես հաղորդավար։ Նշել եմ, որ իր տեսահոլովակը նման է Dua Lipa-ի տեսահոլովակին։ Առաջին անգամ այն եթերում եմ տեսել և միանգամից նկատել եմ նմանությունը։ Սկսած հագուստից, դիմահարդարումից, աթոռի դիրքից, վերջացրած ռակուրսով։

Նրանք դիմագծերով նման են, այդ իսկ պատճառով ակնհայտ է դառնում նմանությունը։ Առաջարկում եմ երկու տեսահոլովակներն էլ դնել համեմատել, եթե նման չեն, ապա ես կընդունեմ իմ սխալը։ Իրականում նորմալ եմ վերաբերվում, որ հայ արտիստները ոգեշնչվում են համաշխարհային աստղերից։

Այս դեպքի հետ կապված այն էր, որ առաջինը հարցրեցի, թե ումն էր մտահաղացումը,  նա պատասխանեց, որ իր ու Մհերին է։ Եթե նա ասեր, որ այո Dua Lipa–ի տեսահոլովակից եմ ոգեշնչվել, ապա ամեն ինչ կարգին կլիներ։ Կարծում եմ, այս օրինակ նմանությունները ճիշտ չեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular