ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրո 2016». Իսպանիա-Չեխիա. վիճակագրություն

ՍՊՈՐՏ

Եվրո 2016-ի սահմաններում «Արմենպրես»-ը ներկայացնում է Իսպանիայի և Չեխիայի ազգային հավաքականների հանդիպումների վիճակագրությունը:

Իսպանիայի և Չեխիայի ազգային ընտրանիները միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Բացահայտ առավելությունը «Կարմիր ֆուրիայի» կողմն է. երեք հաղթանակ՝ մեկ ոչ-ոքիի դիմաց: Չեխոսլովակիայի բաժանումից հետո կողմերի միջև առաջին խաղը տեղի է ունեցել 1998 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում:

Չեխերը տանը կարողացան անառիկ պահել սեփական դարպասը՝ միաժամանակ չկարողանալով գրավել մրցակցինը` 0:0: Պատասխան խաղում, շնորհիվ Ֆեռնանդո Հիերոյի միակ գնդակի, Իսպանիան տարավ կարևոր հաղթանակ:

Եվս մեկ հանդիպում որակավորման փուլում տեղի է ուն եցել 2011 թվականին: Եվրո 2012-ի ուղեգրի համար պայքարում չեխերն արտագնա խաղում պարտվեցին 1-2, չնայած առաջինն էին բացել հանդիպման հաշիվը, իսկ սեփական երկրպագուների ներկայությամբ պարտություն կրեցին 0:2 հաշվով:

Այս հանդիպման ֆավորիտն Իսպանիայի հավաքականն է: Եվրոպայի գործող չեմպիոնը Մունդիալում ձախողվելուց հետո այսօր կփորձի հաղթանակով սկսել «Եվրո 2016»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular