Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լապշինի նախադեպը». Բաքուն փորձում է Ղարաբաղի շուրջ ստեղծել «տեղեկատվական վակուում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մոսկվան խորը հիասթափված է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշմամբ: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու նրա իրավունքները և հետաքրքրությունները պահպանելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական հետաքրքրությունների պահպանման համար՝ նրան շուտափույտ իր ընտանիքին վերադարձնելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ: 
Իսրայելի ԱԳՆ–ն էլ հայտարարություն է տարածել, որ Լապշինի գործը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

Բելառուսի կողմից, որն ի դեպ ՀՀ–ի դաշնակիցն է ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում, Լապշինի արտահանձնումը Բաքվին քաղաքական ժեստ էր թե Մոսկվային`ռուս–բելառուսական հարաբերությունները վերջերս տնտեսական հողի վրա բավականին լարվալ էին, թե ՀՀ–ին։ Մինսկն այդ քայլով ցուցադրեց, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում ոչ միայն չի աջակցելու ՀՀ–ին, այլև դիտարկում է Ադրբեջանին իր համար ավելի կարևոր տնտեսական, ռազմա–քաղաքական գործընկեր, քան Երևանին։ Լուկաշենկոն «Լապշինի գործը» փորձելու է «թանկ վաճառել» Ալիևի վրա`ստանալով ադրբեջանական նավթ, ներդրումներ, ինչպես նաև բելառուսական ռազմա–արդյունաբերական համալիրի համար հնարավոր գործարքներ`Բաքվին զենքերի վաճառքի կապակցությամբ։
Մինսկը գիտակցում էր, որ Մոսկվան սուր է արձագանքելու Լապշինի արտահանձնմանը, սակայն գնաց այդ քայլին`այստեղ պետք է լինի քաղաքական հաշվարկ։

Այլևս հետ պտտեցնել այս պատմությունն անհնար է`Լապշինն արդեն Բաքվում է և ադրբեջանական իշխանությունները շոու են կազմակերպելու Լապշինի գործից`ցուցադրելով, որ ցանկացած լրագրող, քաղաքական գործիչ, բլոգեր, ով կայցելի Արցախ կարժանան Լապշինի ճակատագրին։
Ինչպիսի լուծում էլ ստանա Լապշինի գործը միևնույն է`Ադրբեջանը տեղակատվական առումով շահել է`նա կարողացել է հասնել նրան, որ Մինսկն արտահանձնի նրան, իսկ մինչ այդ`Ռամիլ Սաֆարովն էր Հունգարիայից տեղափոխվել Բաքու`չնայած հայկական կողմի բազմաթիվ բողոքների։ Ադրբեջանն օգտագործում է իր նավթային, խավիարային դիվանագիտությունը`լոբբինգ է անում իր շահերը, իսկ թե ուր է հայկական դիվանագիտությունը, ԱԳՆ–ը և այլ ծառայությունները`դա արդեն հռետորական հարց է։

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության եւ ժողովրդավարության միջեւ առկա խորը անդունդը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,-ասել է նա:

ՀՀ–ի ԱԳՆ–ի արձագանքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ`ինչպես կարող է շատանալ հոսքը`այո, զբոսաշրջիկները, այն էլ հիմնականում ազգությամբ հայ այցելում եմ Արցախ, սակայն օտարազգի հասարակական գործիչները, լրագրողներն արդեն տաս անգամ մտածելու են և մի կշեռքի նժարին դնեն`Ադրբեջանի կողմից աշխարհի ցանկացած անկյունում հետապնդվելու վտանգն ու Բաքու այլևս մուտք չգործելու հեռանկարը`«սև ցուցակում» հայտնվելու պատճառով, իսկ կշեռքի մյուս նժարին`պատերազմական գոտի համարվող Ղարաբաղ այցը`այստեղ օտարազգիների մոտ գործելու է ոչ թե հայրենասիրությունը, հայկական Արցախը տեսնելու հետաքրքասիրությունը, այլ սառը դատողությունն ու հաշվարկը։ 
Իրադարձություններն Արցախում օտարազգիները կարող են լուսաբանել տարածաշրջանային`ադրբեջանական, հայկական ԶԼՄ–ների վրա հղումով, քոմենթով կամ ՀՀ–ում պահելով թղթակից, ով կմեկնի Արցախ ու կլուսաբանի իրադարձությունը։ 
Օտարերկրացի լրագրողների, փորձագետների, հասարակական–քաղաքական գործիչների մուտքն Արցախ խոչընդոտելու Ադրբեջանի ռազմավարությունը հետագայում միայն նոր թափ է ստանալու։

 
 
 
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվել
Ամենադիտված