ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է սպառազինության բնագավառում իր նոր ձեռքբերումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տաթև Տիգրանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իրանի ռազմարդյունաբերական համալիրը տարեցտարի հզորանում է: Թեպետ փորձագետների համար շատ դժվար է գնահատել Իրանի ռազմական ներուժը, քանի որ այս ոլոտը հնարավորինս փակ է պահվում, իսկ եղած տեղեկություններն էլ կցկտուր են, սակայն մամուլում երբեմն հայտնվում են որոշակի մանրամասներ, որոնցից կարելի է կատարել համապատասխան եզրակացություններ:

Նախօրեին Իրանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է սպառազինության բնագավառում իր նոր ձեռքբերումները։ Ներկայացվել է տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք, այդ թվում՝ «Ֆաջր-5» կառավարվող հրթիռը, 40մմ տրամաչափով նռնականետ, «Միսաղ-3» շարժական զենիթա-հրթիռային համալիրը, 5.56×45 տրամաչափի «Մասաֆ» ավտոմատը և ատրճանակ։ Նշենք, որ «Մասաֆ» ավտոմատը Իրանը ներկայացրել է դեռ 2016-ի հոկտեմբերին՝ IPAS-2016 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Ըստ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի` վերջին երեք տարում Իրանի ռազմարդունաբերական համալիրի արտադրանքի թողարկման ծավալն ավելացել է 69 տոկոսով, այդ ժամանակահատվածում նախագծվել, սպառազինության շարք են մտցվել 115 միավոր տարատեսակ սպառազինություն և ռազմական հանդերձանք: 
Այս նախագծի ավարտը նվիրված է 1979թ. իսլամական հեղափոխության տարեդարձին, որը նշվում է այս օրերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular