ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզպետարանում «մրսո՞ւմ» են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մինչ Արարատի կրկնանշանակ մարզպետը կնախապատրաստվեր վերադառնալ իր աշխատասենյակ, մարզպետարանի աշխատակիցներն ահուդողով սպասում էին նրա «երկրորդ գալստյանը»:

Նրանցից շատերը, ովքեր բախտ են ունեցել աշխատել Արամայիս Գրիգորյան մարզպետի հետ, չեն մոռացել նրա պաշտոնավարման նախկին վեց ամիսները: Մարզպետարանի մեր աղբյուրն ասում է.

«Իսկական դիկտատորական համակարգ էր, նենց «մառոզ» էր անում, որ մարզպետարանի միջանցքներում ճանճի բզզոց անգամ չէր լսվում, աշխատանքից հինգ րոպե ուշանալու համար մարդիկ ազատվում էին պաշտոնից, նկատողություն ստանում, բոլորը խիստ վերահսկողության տակ էին: Էլ չեմ խոսում աբրահամյանականների դեմ սկսած կադրային ջարդի մասին: Բայց պետք է ասեմ, որ աշխատող մարդուն գնահատում է»։

Ասում են, որ նախարար եղած ժամանակ էլ էր խստապահանջ, պարզապես չի հասկացվում, թե այդ խստությունն ինչպես է ազդում նրա աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ Արամայիս Գրիգորյանի «բախտը չի բերում»՝ որեւէ պաշտոնում այնքան չի աշխատում, որ որեւէ արդյունք նկատելի լինի։

Գրեթե բոլոր պաշտոններում, բացի ԱԺ պատգամավորության շրջանից, աշխատել է առավելագույնը մեկ-երկու տարի: Այսպես. 1 տարի աշխատել է Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես որակի գծով ճարտարագետ, 2 տարի՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ, 3 տարի՝ Ավշարի գինու գործարանի փոխտնօրեն, 1 տարի՝ գլխավոր տնօրեն, մոտ 1 տարի էլ՝ 2008-2009 թթ․, գյուղնախարար, 6 ամիս՝ Արարատի մարզպետ, հետո՝ 2014-2016 թթ․, բնապահպանության նախարար:

Ու նորից՝ Արարատի մարզպետ, որտեղ եւս մեծ է հավանականությունը, որ կաշխատի մինչեւ ընտրությունների ավարտը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, քանի որ, ըստ լավատեղյակների, այնքան էլ գոհ չէ այս պաշտոնից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվի այլ աշխատավայր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular