Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 31)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղրղզստան՝ Անկախության օր, Մալայզիա՝ Անկախության օր, Մոլդովա՝ Լեզվի օր, Լեհաստան՝ Համերաշխության և ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ուզբեկստանում ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Անասնաբույժների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է հայազգի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը:

1940– տպագրվել է թուրքահայ Մարմարա օրաթերթի առաջին համարը։

1940 – ծնվել է բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը:

1941 – ծնվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագետ Բոյիկ Ասկյարեն:

1952– ծնվել է ամերիկահայ երաժիշտ, ալտահար Քիմ Քաշքաշյանը:

1954– ծնվել է Հայաստանի Հանրապետությանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

1988 – վախճանվել է թատրոնի և կինոյի հայ դերասան Էդգար Էլբակյանը:

1992-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվել է ադրբեջանական ինքնաթիռների կողմից, քաղաքի վրա նետվել է ավելի քան 20 ցրվող ավիացիոն կոնտեյներային ռումբ, որի արդյունքում զոհվել է 16 և վիրավորվել 121 խաղաղ բնակիչ:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հնդկաստանի հետ։

1993 - հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2006- «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի օրհներգի 5 տարբերակների հանրային լսումներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

2012- Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

2010-Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

 2013 - «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում անց կացրած բողոքի ակցիան ուղեկցվել է քաշքշոցով ու ծեծկռտուքով:

2014 – վախճանվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

12 – ծնվել է հռոմեական կայսր Կալիգուլան:

870 –վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի կազմող Իմամ ալ-Բուխարին:

 1302-Ֆրանսիան և Սիցիլիան պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել կրոնական պատերազմը:

1749-ծնվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Ռադիշչևը:

1795 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և շախմատիստ Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը:

1853 – ծնվել է ռուս և խորհրդային զորահրամանատար և ռազմական  գործիչ, ընդհանուր հեծելազորի գեներալ Ալեկսեյ Բրուսիլովը:

1867 – վախճանվել է, ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը:

1900- «Կոկա-Կոլան» սկսել է վաճառվել Բրիտանիայում:

1907- Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան կազմավորել են ռազմաքաղաքական Անտանտ դաշինքը որպես Եռյակ դաշինքին հակակշիռ:

1909 –ձերբակալված հեղափոխական Վլադիմիր Մայակովսկին տեղափոխվել է Բուտիսկյան բանտ, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել:

1913 – Հոլանդիայում ստեղծվել է «ПСВ» ֆուտբոլային ակումբը:

1914 –Նիկոլայ 2-րդի հրամանով Սանկտ-Պետերբուրգը անվանափոխվել է Պետրոգրադի:

1935 – ածխահատ Ստախանինը ռեկորդ է խփել՝ մեկ հերթափոխի ընթացքում  (5 ժամ 45 րոպե) նա 102 տոննա ածուխ է կորզել, որով գերազանցել է պահանջվող նորմատիվը 14 անգամ:

1939- ավարտվել է Խալխին-Գոլ գետի տարածքում սկսված խորհրդա-ճապոնական հակամարտությունը:

1941-վախճանվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ:

1955-Չիկագոյում Ուիլյամ Կոբբը առաջին անգամ ցուցադրել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենա:

1957 –Մալին հայտարարել է իր անկախությունը:

1962 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1973– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ջոն Ֆորդը, որը Օսկարի պատմության միակ ռեժիսորն է, ով 4 անգամ ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակը:

1978 –ընդունվել է Շրի-Լանկայի սահմանադրությունը:

1986-խորտակվել է «Ադմիրալ Նախիմով» ուղևորատար շոգենավը, որի արդյունքում զոհվել է 423 մարդ:

1987– Մայքլ Ջեքսոնը թողարկել է իր Bad ալբոմը։

1990 –Արևելյան և արևմտյան Գերմանիաները ստորագրել են իրավական և քաղաքական համակարգերի միավորման պայմանագիր:

1991– Ղրղզստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։

1992 –տաջիկ ընդդիմադիրները գրոհով գրավել են Դուշանբեում գտնվող նախագահական պալատը:

1994-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Գերմանիայից:

1996-կնքվել է Խասավյուրտյան պայմանագիրը Ռուսաստանի և ինքնահռչակ Չեչենական Իչկերիա հանրապետության միջև:

1997-ավտովթարից ողբերգական կերպով զոհվել է Ուելսի արքայադուստր Դիաննան:

2021 —Աֆղանստանում 20 տարյա պատերազմից հետո «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է երկրում հաղթանակի օր Արևմտյան դաշինքի դեմ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)
Ամենադիտված