ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հզոր պայթյուն՝ Վայոց Ձորի մարզում գործող գազալցակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

 shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի բագազաբալոններն էլ շպրտվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ճշտվում է։ Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպենսատորների հատվածում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular