ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 21 օգոստոս) Ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ֆիլիպիններ՝ Նինոյ Ակինի օր։

1828 —Պասկևիչի ղեկավարծ ռուսական բանակի և Քիոս-Մուհամեդ փաշայի թուրքական բանակի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Ախալցխայի ամրոցի մոտ, ռուսական բանակը անսպասելի հարձակվել է և անակընկալի բերել թուքերին, որի արդյունքում գրոհով գրավվել է Ախալցխայի բերդը։ 

1923 – ծնվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանը։

 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է Պետպլանը։

1930– ծնվել է ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադայի երգչուհի Քրիստիան Լեգրանը, որը Միշել Լեգրանի քույրն է։

1951– ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։

1962– տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվալ է Ատրպետի հայտնի պատմվածքի հիման վրա։

1967– ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։ 

1991 – վախճանվել է խորհրդահայ անասնաբույժ Վրույր Ղազարյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լատվիայի հետ։

2002- Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով և մեղադրել նրանց պետական դավաճանության մեջ:

2006- հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը, որտեղ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտնվել է չորրորդ տեղում:

2007- դադարեցվել է երթևեկությունը Երևանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցով, որը միացնում է Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները: երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով:

2009-Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

2010-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:

2011- դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են Կիլիկա թաղամասում գտնվող նախկին պատգամավորՆապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, այնուհետև զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր գումար և զարդեր, ապա դիմել փախուստի:

2014-Կառավարության նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը:

2015-Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2017 – վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

2020-վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Միխաիլ Բաղդասարովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1142 – վախճանվել է միջնադարի ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան Պետրոս Աբելյարը։

1192 —Ճապոնիայում կայսրի իշխանությունը փոխարինվել է գլխավոր հրամանատարի՝ սյոգունի իշխանությամբ։

1698 —ծնվել է իտալացի երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Գվարներին։ 

1754 —ծնվել է անգլիացի գուտարար Ուիլյամ Մերդոկը, որը առաջինն է եղել, որը փողոցների լուսավորության նպատակով օգտագործել է գազային լապտերներ։ 

1770 – Ջեյմս Կուկը հայտարարել է Ավստրալիան բրիտանական տարածք և անվանել այն Նոր Հարավային Ուելս։

1803 —ավստրալիական «Sydney Gazette» թերթը իր էջում առաջին անգամ մանրամասն նկարագրել է կոալա կենդանուն։

1841 —ամերիկաացի Ջոն Հեմպտոնը արտոնագրել է բարձրացվող ժալյուզները։

 1888- ամերիկացի Ուիլյամ Բերոուզուն արտոնագրել է փող հաշվող առաջին մեքենան։

1902 —հիմնադրվել է «Կադիլլակ» ընկերությունը, որը առանձնացել է «Ջեներալ Մոթորս» ընկերությունից և սկսել է արտադրել «լյուքս» դասի ավտոմեքենաներ։ Իր անունը ընկերությունը ստացել է ի պատիվ Դետրոիտ քաղաքի հիմնադիր Անտուան դե լա Մոտտ Կադիլլակի։ 

1911 - Լուվրից գողացել են «Մոնա Լիզա» նկարը, որը միայն երկու տարի անց է հայտնաբերվել Ֆլորենցիայում։

1957 – ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»-ը։

1965 —անգլիական ֆուտբոլում առաջին անգամ տեղի է ունեցել խաղացողի փոխարինում խաղի ընթացքում։

1959 - Հավայան կղզիները ստացել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգի կարգավիճակ։

1968 —Չեխոսլովակի է մտցվել վարշավյան պայմանագրի երկրների զորքը։

1981 —գիտնականները առաջին անգամ բարձրաձայնել են Երկրագնդի գլոբալ տաքացման մասին։

1986 —ծնվել է աշխարհի և օլիմպիադանների բազմակի հաղթող յամայկացի թեթև ատլետ Հուսեին Բոլտը։

2004 — Ասլան Մասխադովի ղեկավարած չեչեն անջատողականները փորձել են գրոհով գրավել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular