ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական մամուլը՝ Մխիթարյանի մասին.King Henrikh

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթերին» եւ հաղթեց 3:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց, հայ ֆուտբոլիստն իր բարձունքի վրա էր, վերջինս իր հաշվին գրանցեց գոլ եւ գոլային փոխանցում:

Բրիտանական մամուլի անդրադարձը Մխիթարյանի ցուցադրած խաղին

The Sun
«King Henrikh-Մխիթարյանը արագ դառնում է Յունյթեդի առանցքային խաղացողը: Նա դժվար ադապտացիա անցավ, բայց ապացուցեց իր բարձր կարգը: Այսօր էլ նա լավագույնն էր: Շմեյխելի դեմ միայնակ դուրս գալուց նա արդեն գիտեր իր անելիքը, իսկ Մատային կատարած փոխանցումը ցույց տվեց, որ նա ոչ միայն փայլուն եզրափակող է, այլ նաև դիրիժոր»: Պարբերականը նաեւ նշում է, որ թեեւ Զլատան Իբրահիմովիչն ու Պոլ Պոգբան վերջին շրջանում արժանանում են ճչոցող վերնագրերի, բայց դրան արժանի է հենց Հենրիխ Մխիթարյանը:

Daily Mirror
«Գոլ և գոլային փոխանցում: Կարճ՝ բարձրակարգ»: Պարբերականը Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստը:

Daily Mail
«Մխիթարյանն այնքան արագ է, որ «Լեսթերի» ֆուտբոլիստները չէին էլ կարող պատկերացնել: Նա ճախրում էր»: 

Manchester Evening news
«Մխիթարյանը խաղը սկսեց ձախ եզրից, բայց ամեն ինչ փոխվեց, երբ Մոուրինյոն նրան տեղափոխեց կենտրոն: Նրա գոլը արագության և հավասարակշռության ցուցադրություն էր, իսկ Մատային ուղղված գոլային փոխանցումը շատ գրագետ էր»:

Sqwuaka .
«Խաղի առաջին 20 րոպեներից հետո գալով 10 համարի դիրք՝ Մխիթարյանը քաոս ստեղծեց «Լեսթեր»-ի համար: Բացեց խաղի հաշիվը՝ լավ եզրափակելով անցումը, իսկ հետո հիանալի գոլային փոխանցում կատարեց Խուան Մատային»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular