ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Ավանի հոգեբուժական կենտրոնում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աճառյան 1 փակուղու 21 շենքում տեղակայված «Ավան հոգեկան առողջության կենտրոն» են զանգահարել և հայտնել, որ շենքում ռումբ է դրված ու այն պայթելու է։

 Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորներն ու թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ոստիկանները, փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարելուց հետո պարզել են, որ ահազանգը կեղծ է։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ահազանգողի ինքնությունը պարզելու համար։

shamshyan.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular