ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էնքան չես օգտագործել՝ փչացել ա. ՍԱՍ-ի Արտակն առաջին անգամ ելույթ ունեցավ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»  ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է քվեարկվի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու համար: Նշենք, որ Փաշինյանի այս նախաձեռնությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի վերաբերյալ մամուլում հրապարակված այն ահազանգին, որ Արտակ Սարգսյանը «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցներին պարտադրում է դուրս գալ իրենց մշտական բնակության վայրի գրանցումից եւ գրանցվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Բանն այն է, որ Արտակ Սարգսյանն առաջադրվելու է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում եւ այդ քայլով ենթադրվում է, որ նա ակնկալում է քվեներ ստանալ:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ միտումնավոր է Արտակ Սարգսյանի անունը հնչեցնում, որպեսզի նա օգտվի ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից՝ ԱԺ-ում արձագանքի իր հասցեին հնչած պնդումներին:

Արտակ Սարգսյանը մեծ դժվարությամբ փորձեց իր խոսափողը միացնել, սակայն չկարողացավ, քանի որ ԱԺ-ի նիստերի դահլիճում տեխնիկական խնդիրներ կային:

ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը տեղից արձագանքեց այդ գործընթացին. «Էնքան չես օգտագործել՝ փչացել ա»: Արտակ Սարգսյանն առանց խոսափողի տեղից հայտարարեց. «Ես ուզում եմ արձագանքել ձեր ասածին: Ուրեմն, ամբողջապես սուտ է, դուք երեւի գիտեք, թե ինչի համար են տարածվում այդ տեղեկությունները եւ, ընդհանրապես, չի համապատասխանում իրականությանը ձեր ասածը»: Կարճ ժամանակ անց Արտակ Սարգսյանը լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ Արտակ Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանը ներառող ընտրատարածքից: 2012 թվականից մինչ օրս որեւէ ելույթ չի ունեցել, որեւէ հարց չի տվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular