ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դոմինիկյան Հանրապետություն՝ Վերածննդի օր, Իտալիա՝ Սիենա Պալոյի ավանդական մրցավազքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832 – ծնվել է թատերական և մշակութային գործիչ Սրապիոն Հեքիմյանը:

1886 – ծնվել է պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը հանդիսացող Վահան Չերազը:

1928 – ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, որը հայտնի է «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:

1936 – ծնվել է լիտվահայ շախմատիստ, գրոսմայստեր, ինժեներ-մեխանիկ Վլադիմիր Բաղիրովը (Բաղիրյան):

1950 – ծնվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

1956 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը։

1990- «Ժիգուլի» ավտոմեքենայից գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը, որը իրականացրել է Երևանի մի բնակիչ: 

2003 - Երևանում մեկնարկել են Երրորդ համահայկական խաղերը, որի մասնակցելու համար աշխարհի 80 երկրներից ու քաղաքներից Հայաստան են ժամանել 1500 մարզիկներ:

2004 - վախճանվել է պատմաբան Բաբկեն Առաքելյանը:

2006 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շոտլանդացի Յան Փորթերֆիլդը: 

2010 - Վանաձորի քիմիական գործարանում մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո վերագործարկվել է կարբիդի արտադրամասը, հետ են կանչվել պարապուրդի մատնված աշխատակիցները։ Ընկերությունում սկսել են արտադրել նաև արհեստական քարեր։ Սկսել է գործել աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։

2011- վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2019-հանրահավաքային պայքար է սկսվել Ամուլսարի շահագործման դեմ Երևանում և Ջերմուկում։ Հանրահավաքի ժամանակ բաց նամակ է ընթերցվել ուղղված վարչապետին «Պահանջը մնում է ուժի մեջ» հայտարարությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

980 —ծնվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ Իբն Սինան:

1645 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Ժան դը Լաբրյուերը:

1678 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ էնդրյու Մարվելը:

1705 —վախճանվել է շվեյցարացի մաթեմատիկոս Յակոբ Բեռնուլին:

1732 —ադմիրալ Շամբրեի ղեկավարած մալթայական նավատորմը Դումանտյեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է օսմանցիներին:

1795 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Մարշները:

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը:

1871 – ծնվել է վրաց երաժշտագետ Զաքարե Փալիաշվիլին:

1888 – ծնվել է բրիտանացի զինվորական և ճանապարհորդ Լոուրենս Արաբացին:

1896 –ԱՄՆ-ի Կլոնդայքում հայտնաբերվել է ոսկի:

1902 —ծնվել է ռուս արևելագետ, մշակութաբան, էթնոգրաֆ, ճանապարհորդ Յուրի Ռերիխը:

1930 —ստեղծվել է առաջին ձայնային գունավոր մուլտֆիլմը:

 1933 —գերմանական նացիստների առաջնորդներից մեկը հանդիսացող Գերման Գերինգը Պրուսիայում արգելել է վիվիսեկցիան (կենդանի կենդանիների վրա իրականացվող վիրահատությունները):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվել է Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։

1949-վախճանվել է ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը:

1954 – ծնվել է կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

1956 —ԽՍՀՄ-ում ընդունվել է խոպան հողերի ոռոգման և մշակման մասին որոշում:

1958 – ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Մադոննան (իսկական անունը Լուիզա Վերոնիկա Չիկկոնե):

1960– Կիպրոսն անկախացել է Միավորված Թագավորությունից։

1960 – հիմնադրվել է Աստղագնացության միջազգային ակադեմիան։

1962 – Ֆրանսիական պառլամենտը հաստատել է Ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։

1962 —Պիտ Բեստը դուրս է եկել «Բիթլզ»-ի կազմից, և նրա տեղը գրավել է Ռինգո Ստարրը:

1976 —էկրան է բարձրացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը:

1977- վախճանվել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին:

1985 – տեղի ունեցավ Շոն Փենի և Մադոննայի հարսանիքը։

1987- վախճանվել է խորհրդային դերասան և երգիչ Անդրեյ Միրոնովը:

1995 —Բերմուդյան կղզիների բնակիչները հանրաքվեով որոշել են չանկախանալ և մնալ բրիտանական գաղութ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular