ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են գաղտնի ծառայությունները կարդում Facebook-ի օգտատերերի նամակագրությունը. տեսանյութ

ՎԻԴԵՈ

Մի շարք միջազգային կազմակերպություններ «Ֆեյսբուք» են ներմուծում զանազան խաղեր եւ թեստեր, որոնց «առաքելությունն» իրականում այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում են շարքային օգտատերերը:

«Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «ֆեյսբուքյան» խաղերն ամենագրավիչն են մարդանց համար, քանի որ հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ. «Իհարկե, դրանց միջոցով գումար են աշխատում գովազդի հաշվին:

Եթե խաղացողը ֆերմա է պահում եւ գազազում, որ հարեւանի ֆերման զարգանում է, գումար է վճարում, որպեսզի ասենք իր ֆերմայի կանեփն ավելի արագ աճի…: Յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է «Ֆեյսբուքի» միջոցով, հարցնում է օգտատիրոջից՝ ինչ եք թույլ տալիս կատարել ձեր անունից:

Օգտատերերը հիմնականում շտապում են իմանալ, թե իրենք ինչ գույնի կոկորդիլոս են, ուշադիր չեն կարդում խաղի կամ թեստի հարցումը եւ թույլ են տալիս կարդալու սեփական նամակագրությունը»:

Մասնագետի խոսքով՝ նման խաղերի եւ թեստերի հեղինակը կարող է լինել, ասենք, մի երիտասարդ, որը ցանկանում է գումար աշխատել. «Դրանք կարող են լինել նաեւ տարբեր երկրների գաղտնի ծառայություններ:

Այսպես, թեստերի եւ խաղերի միջոցով գաղտնի ծառայությունները կարողանում են կարդալ օգտատերերի նամակները, ինչպես նաեւ օգտատիրոջ անունից նամակներ ուղարկել»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular