ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու եւ ինչի համար Վարչապետը բարկացավ Գյումրիում. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրի այցելած և քաղաքի ներդրումային ծրագիրը ներկայացրած վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ երաշխիքներ է տալիս, որ այս ծրագիրն իրագործվելու է՝ հաշվի առնելով այն, որ նախկինում իշխանությունների տված խոստումները չեն կատարվել:

 

Վարչապետը լրագրողների հարցերից նյարդայնացել է:

 

«Ի՞նչ տեսքով եք ուզում երաշխիքը, ես ձեզ բարաթ տա՞մ: Ասում եք՝ ի՞նչ երաշխիք կա ձեր ներդրման համար, ես էլ հարց եմ տալիս՝ դուք ասեք՝ ի՞նչ տեսքով եք ուզում այդ երաշխիքը, ես մտածեմ՝ կարող եմ տալ այդ երաշխիքը, թե չէ: Որ չներդրեցի, ինչ կուզեք, կգրեք», ասել է նա:

 

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ իր ընտանիքն այս ծրագրում ներդնելու է 500 հազար դոլար: Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ միջոցներից, նա պատասխանել է. «Ես ներկայացրել եմ իմ դեկլարացիան, այնտեղ կտեսնեք ինչ միջոցներով»:

 

Video Player

Լրագրողները հարց են ուղղել նաև Գյումրիից մեծ արտագաղթի մասին՝ հետաքրքրվելով՝ իշխանություններին չի՞ մտահոգում այդ հարցը:

 

«Մտածում եմ արտագաղթի մասին, դրա համար էլ այստեղ եմ, որ աշխատատեղ ստեղծեմ, դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի կարելի այդպիսի տրամադրությմաբ երկիր փոխել: Մենք եկել ենք, որպեսզի աշխատատեղ ստեղծենք: Ասում եք՝ չեք պատկերացնո՞ւմ, գնում են Հայաստանից, պատկերացնում եմ, դրա համար էլ այստեղ եմ: Որ հարցը տալիս եք, պատասխանն էլ հուշեք՝ ի՞նչ ասեմ», նշել է նա:

 

Հետո Կարեն Կարապետյանը հանդիմանել է լրագրողներին. «Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»:

 

Երբ լրագրողները նկատել են, որ Գյումրիի նման քաղաքում հնարավոր չէ ժպտալ ու նյարդային չլինել, վարչապետը պատասխանել է. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular