Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սփյուռքն աջակցություն է հայտնում «Ծառուկյան» դաշինքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստորև ներկայացնում ենք Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն խորհուրդի նախագահ Վարդան Նազարյանի նամակը, որով հայտարարվում է «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին.

«Ազգային բարերար, քաղաքական կարկառուն գործիչ
ՀՀ Ողիմպիական կոմիտէի նախագահ
Տիար Գագիկ Ծառուկեան

Մեծայարգ

Պարոն Գ. Ծառուկեան

Նախ թոյլ տուէք Ռամկավար Ազատական Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդի անունով ողջունել Ձեզ գործուն քաղաքական ասպարէզ վերադառնալու Ձեր որոշման առթիւ եւ մաղթել ուժ, կարողութիւն եւ յաջողութիւններ՝ ի խնդիր մեր ազգային զոյգ պետութիւններու եւ բովանդակ մեր ժողովուրդի բարօր կեանքի ապահովման եւ ազգային իղձերու իրականացումին։
Երկրորդ՝ կ'ողջունենք Ձեր նախաձեռնութիւնը նախընտրական լայն դաշինք ստեղծելու առթիւ։ Արդարեւ, Ձեր նկատմամբ մեր ժողովուրդին ունեցած անկեղծ յարգանքն ու սէրը¸ Հայաստանի թէ Սփիւռքի տարածքին ձեր վայելած լայն ժողովրդականութիւնը իրական հիմք են յառաջիկայ ընտրութիւններուն ընդառաջ համաժողովրդական լայն ճակատ ստեղծելու եւ ՀՀ Ազգային Ժողովէն ներս քաղաքական բեղմնաւոր եւ ազդեցիկ աշխատանք յառաջ տանելու ուղղութեամբ, միշտ ի պաշտպանութիւն մեր Մայր հայրենիքի եւ համայն հայութեան շահերու։

Երրորդ՝ ծանօթանալով եւ քննարկելով «Ծառուկեան» դաշինքի Ձեր կողմէ յայտարարուած սկզբունքները, նախապէս ալ քաջ ծանօթ ըլլալով տարբեր առիթներով Ձեր ունեցած ելոյթներուն, այդ սկզբունքներն ու մօտեցումները կը նկատենք նաեւ մերը եւ պատրաստակամութիւն կը յայտնենք նոյն ուղղութեամբ աշխատիլ նաեւ Սփիւռքի տարածքին։

Հետեւաբար, մեծապէս կ'ողջունենք Հայաստանի Հանրապետութեան մէջ 1991 թ.էն ի վեր պաշտօնապէս եւ պետականօրէն գրանցուած Ռամկավար Ազատական կուսակցութեան Կեդրոնական վարչութեան որոշումը՝ միանալու «Ծառուկեան» դաշինքին եւ միասնաբար, ձեռք-ձեռքի տուած, պատուով յաղթահարելու ընտրութիւններու դժուարութիւնները եւ արժանաւորապէս տեղ գրաւելու յառաջիկայ Ազգային Ժողովին մէջ՝ միշտ ուղղութիւն վերցնելով հայութեան եւ հայկական մեր զոյգ պետութեանց գերագոյն շահերը։
Այդ առաքելութեան մէջ, պարոն Ծառուկեան, միշտ կրնաք վայելել նաեւ սփիւռքեան կառոյցներուն՝ Մ. Նահանգներ, Քանատա, Լոնտոն, Ֆրանսա, Յունաստան, Եգիպտոս, Իրաք, Երուսաղէմ, Յորդանան եւ Պէյրութ գտնուող մեր շրջանակներուն աջակցութիւնը¸ մեր «Պայքար», «Ապագայ», «Արմինիըն Միրըր-Սփեքթէյթըր», «Նոր աշխարհ», «Արեւ» թերթերուն, ինչպէս նաեւ «Հայ Ձայն» կայքի եւ Թէքէեան Մշակութային Միութեան ռադիօ եւ հեռուստաժամերուն աջակցութիւնը։

Կրկին անգամ ողջունելով եւ յաջողութիւն մաղթելով Ձեզի, այս առթիւ կ'ուզենք հրաւիրել Ձեզ¸ պարոն Ծառուկեան, առաջին իսկ պատեհութեամբ այցելելու Մոնրէալ, Նիւ Եորք, Լոս Անճելըս եւ Երուսաղէմ, պատշաճ մակարդակով ներկայացնելու Ձեզ մեր սփիւռքահայ բազմութիւններուն։

Խորին յարգանքներով եւ յաջողութեան մաղթանքներով՝

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐԵԱՆ
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի նախագահ»:

Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՈսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Ամենադիտված