Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Միջուկային զենքի արգելման համար պայքարի համաշխարհային օր, «Աշխարհի բժիշկները խաղաղության համար» կազմակերպության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1825 թ.), Յամայկա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից՝ 1962 թ.), Արգենտինա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Երկաթուղային զորքերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1917-ծնվել է քանդակագործուհի, գրող Նվարդ Զարյանը։ 

1919– ծնվել է ռումինահայ նկարիչ Չիկ Տամատյանը:

1969 – ծնվել է եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը։ 

1997 – վախճանվել է թատերական նկարիչ Սիմոն Ալաջալովը։

2002- Բաղրամյան զորավարժարանում սկսվել է հայ-ռուսական հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ օդուժի և մարտական կրակի կիրառմամբ: 

2003- Վանաձորի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում երեք ժամկետային զինծառայող է սպանվել: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության տեղեկատվության՝ զինծառայողները սպանվել են «անհայտ անձանց կողմից արձակած կրակոցների հետևանքով»: 

2007- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գարեգին Ազարյանը վերընտրվել է հանձնաժողովի նախագահ: 

2008– վախճանվել է իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Յուրի Բարսեղովը:

2009-Կառավարությունը ազդարարել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը։

2018- լույս է տեսել ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մասին գրված Ուիլյամ Ռեմփլենի «Խաղացողը» գիրքը։

- Ֆրանսիայում վախճանվել է Միսաք Մանուշյանի հերոսական խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքրյանը։

2021- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

939-իսպանացիները ջախջախել են մավրերին Սալամանկիի ճակատամարտում։

988– պայմանականորեն ընդունված է համարել Ռուսիայում քրիստոնեության հռչակման օր:

118 - չինացի և ճապոնացի աստղագետները արձանագրել են գերնոր աստղի առաջացման լուսարձակում։

1221 —վախճանվել է  կաստիլիական ազնվական Դոմինիկը, որը հիմնադրել է Դոմինիկանցիների օրդենը։

1496—Բարտոլոմեո Կոլոմբոսը հիմնադրել է Սանտյագո-Դոմինգո քաղաքը՝ ներկայիս Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքը։

1497—Բրիստոլ է վերադարձել Ջոն Կաբոտի արշավախումբը, որը հայտնաբերել էր Կանադան։

1538– հիմնադրվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան։

1585 —վախճանվել է Սիբիրի նվաճող Երմակ Տիմոֆեևիչը։

1657 – վախճանվել է զապորոժցի զորավար և պետական գործիչ Բոգդան Խմելնիցկին։

1660-վախճանվել է  իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեը։

1698- ծնվել է Իրանի շահ Նադիրը։

1723—ռուսական բանակի պարսկական արշավաքի ժամանակ ռուսները գրավել են Բաքուն։

1806– փաստացի դադարել է գոյություն ունենալ Սրբազան Հռոմեական կայսրությունը, քանի որ այդ կայսրության վերջին կայսր Ֆրանց 2-րդը հրաժարվել է գահից։

1825 —Չուկասակե քաղաքի կոնգրեսը հայտարարել է Վերին Պերուի անկախությունը, և երկիրը անվանել է Բոլիվիա։ 

1861 - Միացյալ Թագավորությունը զավթել է Լագոսը՝ Նիգերիան։

1881 —ծնվել է շոտլանդացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը, որը հայտնաբերել է պեննիցիլին հակաբիոտիկը։ 

1889-կայացել է բռնցքամարտիկների վերջին մարտը առանց բռնցքամարտի ձեռնոցների։

1890- հանցագործ Ուիլյամ Քեմլերը դարձել է էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկված առաջին անձը։

1896 — Մադագասկարը հայտարարվել է ֆրանսիական գաղութ։

1917—Ռուսաստանում կազմավորվել է երկրորդ կոալիցիոն Ժամանակավոր կառավարությունը Կերենսկու գլխավորությամբ։

1918—Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ սպիտակգվարդիականները գրավել են Կազան քաղաքը։ 

1925 —սպանվել է քաղաքացիական պատերազմի հերոս զորահրամանատար Գրիգորի Կոտովսկին։

1940 - Խորհրդային Միությունը գրավել է Էստոնիան։

1945– ԱՄՆ-ն ատոմային ռումբ է նետել ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա:

1962 – Յամայկան հռչակել է իր անկախությունը Մեծ Բրիտանիայից։

1973— վտարանդության մեջ վախճանվել է Կուբայի նախկին դիկտատոր Բատիստան։

1991– բրիտանացի գիտնական, գյուտարար Թիմ Բերներս Լին կիրառության մեջ է դրել Համաշխարհային սարդոստայնի ծրագիրը։

1996-չեչեն գրոհայինները սկսել են գրոհը Գրոզնի քաղաքի վրա։

2012- վախճանվել է ամերիկացի վիրտուոզ ջութակահար Ռուջերո Ռիչին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված