ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Սարի Թաղում. հրշեջների ու քաղաքացիների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ փրկվել վատթարագույնից, հակառակ դեպքում մեծ թվով տներ մոխրակույտի էին վերածվելու (Ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7/2 տանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն կենտրոնի արագ արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Լրացուցիչ ժամանել են թիվ 8 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ նախ կանխել նշված տանն առաջացած հրդեհի տարածումը, այնուհետև մարել կրակը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վատթարագույնից։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Եթե հրշեջները ուշ գային և ճիշտ գործողություններ չանեին, ապա կրակը կտարածվեր մյուս տների վրա, իսկ Սարի Թաղը, ողջ հանրապետությունում, գիտեն, որ մի փոքրիկ կայծի տարածւմ և տները ադիբուդիի նման ճտճտալով կվառվեին։ Գոհ ենք և հրշեջներից, և հարևաններից , ովքեր մինչև վերջ պայքարեցին կրակի տարածման ու կանխման դեմ»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular