Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պերու՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի կնքման օր, Ուկրաինա՝ Կիևյան Ռուսիայի կնքման օր, Սան-Մարինո՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին։

1928 –ծնվել է սփյուռքահայ հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը։

1937– ծնվել է ֆրանսիահայ հայտնի կինոռեժիսոր Ֆրանսիս Վեբերը:

1938-գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը։

1987 –ծնվել է շախմատիստ, գրոսմաստեր Արման Փաշիկյանը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իռլանդիայի հետ։

2000 –վախճանվել է հայ խորհրդային բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։

2006- Ստամբուլի դատարանն արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, որը մեղադրվել էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու» մեջ:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցուցարարների կողմից արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

2018-սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից։

2019- Բաղրամյանի պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել, որի համար փող է դուրս գրվել պետական բյուջեից: Նախաձեռնության հեղինակը եղել է պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

2021- ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Հայկական կողմից եղել է 3 զոհ, 4 վիրավոր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754 - առաջին անգամ կայացել է Ֆրանսիայի թագավորի թագադրում Սեն-Դենի բազիլիկայում, Հռոմի պապ Ստեֆան 2-րդը թագադրել է Պիպին Կարճահասակին։

1165 —ծնվել է իսլամական աստվածաբան, սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1586 —սեր Թոմաս Հերրիոտը Մեծ Բրիտանիա և Իռլանդիա է բերել կարտոֆիլը։

1697 —կազակ հիսունապետ Վլադիմիր Ատլասովի արշավախումբը ափ է իջել Կամչատկա գետի ափին, որով իսկ սկսվել է Կամչատկա թերակղզու միացումը Ռուսական կայսրությանը։

1741– վախճանվել է իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ Անտոնիո Վիվալդին:

1741 - Վիտաուս Բերինգի նավը հասել է Ալյասկայի ափերին։

1750 –վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվել Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, այդ թվում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը և Լուի Անտուան Սեն-Ժուստը։

1804 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը։

1814 - Պերսի Բիշի Շելլին (բանաստեղծ) տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ («Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»-ի հեղինակ) Անգլիայից փախել է Ֆրանսիա։

1821– Պերուն հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1851 - առաջին անգամ լուսանկարվել է (արտատպվել է դագգերոտիպի վրա) լրիվ արևային խավարումը։

1858-առաջին անգամ մատնահետքերը օգտագործվել են որպես նույնականացման ապացույց։

- Ֆրանսիացի լուսանկարիչ և ծաղրանկարիչ Ֆելիքս Նադալը, որը 1855 թվականին արտոնագրել էր աէրոլուսանկարչությունը որպես քարտեզագրման մեթոդ, իրականացրել է իր առաջին աէրոլուսանկարումը օդապարիկից։

1862 —Մոնտանա նահանգում (ԱՄՆ) հայտնաբերվել է ոսկի, որը առաջացրել է ոսկու տենդ։

1878 —ռուսական զորքերի կողմից Վառնան ազատագրվել է Օսմանյան կայսրությունից։

1896– ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվել է Մայամի քաղաքը:

1914–Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային։ Սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1916 —Անգլիայում արգելվել է օփիումի և կոկաինի ներկրումը։

1928 – Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը։

1929 - ծնվել է ամերիկացի լրագրողուհի, ԱՄՆ-ի նախագահ Քեննեդու կին Ժաքլին Քեննեդին։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակվել է ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմի  № 227 «Ոչ մի քայլ հետ» հրամանը։

1951 - տեղի է ունեցել Ուոլթ Դիսնեյի «Ալիսան հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։

1954– ծնվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը:

1976– Չինաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 655 000 մարդ:

1978 —ոսկու գինը առաջին անգամ գերազանցել 200 դոլլարը մեկ ունցիայի համար։

1980-Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղի է ունեցել երգահան Վլադիմիր Վիսոցկու թաղումը բազմահազար մարդկանց մասնակցությամբ։

1984 - Լոս Անջելեսում բացվում են 13-րդ օլիմպիական խաղերը։

1992– Աֆղանստանում արգելվել է կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:

1993 - Անդորրան դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշմամբ Բոմբեյ քաղաքն ստացել է Մումբայ անունը:

2019 —վախճանվել է ռուս լրագրող, հեռուստա-ռադիոհաղորդավար Վլադիմիր Կարա-Մուրզան։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)
Ամենադիտված