ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ուզում եք ապրել օրենքի երկրում, թե՞ գողական միջավայրում.Տիգրան Ուրիխանյան

ՎԻԴԵՈ

«Ալյանս» կուսակցության շուրջ 55 հոգանոց կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել վարչության նիստ, որի ժամանակ որոշվել է համագումարին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում մասնակցելու նախագիծ ներկայացնել,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ այն մարդը չէ, որ հեռանար ու հետո մոտենար:

«Ես այն մարդկանցից չեմ, որը փոխում է միջավայր, համոզմունք, կապ»,-ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը։

Ուրիխանյանն անդրադարձավ մամուլում հայտնված տեղեկությանը, թե Ծառուկյանն իր դեմ պայման է դրել՝ հետ վերցնել «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքը եւ փակել գործը, որն արդեն դատարան է հասել:

Այսինքն, իբր Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, ում ցուցմունքով կին խմբագիր է ազատազրկվել:

«Նախ ես չեմ տեսել Գագիկ Ծառուկյանի անունն այդ թեմայի հետ կապված: Երկրորդ՝ հիմա դուք ուզում եք ապրել օրենքի երկրում, թե՞ գողական միջավայրում: Գործ տալը ո՞րն է»,-նշեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular