Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գերեվարված ադրբեջանցին զինծառայող էր». Նոր մանրամասներ նրա հարազատների կողմից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

Թարմացում. գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են,ո ր գերեվարվածը գործող զինվորական էր:

Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

Սոցցանցերում հայտնված տվյալներն համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ իսկապես մեծ հավանականություն կա, որ Հուսեյնովի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են:

Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):

Գերեվարված Հուսեյնզադեի գյուղապետարանից ասում են, որ գործող պայմանագրային զինծառայող էր

Գերեվարված Հուսեյնզադեի գյուղապետարանից ասում են, որ գործող պայմանագրային զինծառայող էր

«… Ղուլլարի գյուղապետարանից հայտնում են, որ Էլնուրը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրկին մեկնել էր ծառայության և պայմանագրային զինծառայող էր: Ո՞ւմ հավատանք»:

Գրառման հեղինակը կասկած է հայտնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդմանը, թե Հուսեյնզադեն գերեվարվելու պահին իբր զինծառայող չէր:

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նույնպես կասկածանքով է մոտենում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը և նոր տվյալներ է հաղորդում:

Գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի հարազատներն ասում են, որ նա ծառայության մեջ էր

Գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի հարազատներն ասում են, որ նա ծառայության մեջ էր

«Այ ախպեր, հայերն ասում են զինծառայող էր, հետախույզ էր և վիրավոր է գերեվարվել՝ դիվերսիայի ընթացքում: Զինվորի ծնողներն ու գյուղապետարանի ներկայացուցիչներն էլ են ասում, որ նա զինծառայող էր: Միայն մեր անամոթ ՊՆ-ն է, որ հերքում է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերի հատվածում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլման Հուսեյնզադեին գերեվարելու մասին:

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը
Ամենադիտված