ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 հուլիս) -տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իրաք՝ Հեղափոխության օր, Լեսոտո՝ Թագավորի օր, Ֆինլանդիա՝ Ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Ռազմածովային ավիացիայի և Ազգագրագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1894– ծնվել է բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Ազատ Վշտունին:

1918- Անդրանիկը գրոհ է ձեռնարկել Աբրագուսինի և Նախիջևանի միջև գտնվող Նեհրամ գյուղի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով նահանջել է դեպի Նախիջևանչայ գետը։ 

2001- աշխատանքն է վերսկսել Հայաստանի  քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը՝ «Նաիրիտը»: 

2002- ձևակերպվել է 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու գործարքը (Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ)։ 

2007- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահուղարկավորվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի աճույնները: 

2009- նախորդ տարի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՔԾ-ն հարուցվել է քրեական գործ։

2016-տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից:

2017-Լիոնի քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը:

2018-տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մեծ աղմուկ բարձրացրած արձանի պաշտոնական բացումը: 

-Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անցկացրած կրակոցներով զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում:

2019- Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, երկու կողմից էլ եղել են տուժածներ։ Ցուցարարները փակել էին  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը պահանջելով էժանանացնել անտառի փայտը։

2021- Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ

709 մ.թ.ա.- չինացի Չու Ֆուն նկարագրել է տեղի ունեցած արևի լրիվ խավարումը:

1429 –անգլիացիներից հետ գրավված Ռեյնում թագադրվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը (արարողության ժամանակ թագավորի գլխին դրոշը պահել էր Ժաննա դը Արկը):

1453 –Կաստոյնեի ճակատամարտում, որը հանդիսանում է Հարյուրամյա պատերազմի վերջին ճակատամարտը,  ֆրանսիացիները ջախջախել են անգլիացիներին 

1714 –ծնվել է գերմանացի փիլիսոփա, էսթետիկա տերմինի հեղինակ Գոտլիբ Բաումգարտենը:

1775-ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհում առաջին ռազմական հոսպիտալը:

1787 –ծնվել է գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Կրուպպը:

1790– վախճանվել է անգլիացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը:

1791 –Փարիզի Մարսյան դաշտերում գնդակոծվել է Լյուդովիկոս 16-րդի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցը:  

1846 –ծնվել է ռուս ազգագրագետ, մարդաբան, ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը:

1854-Ավստրիայում շահագործման է հանձնվել Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին:

1868 – Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվել է Տոկիո:

1888– Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասել է Գրենլանդիայի արևելյան ափ և իջել դրեյֆող սառույցների վրա:

1902 –Ուիլլիսոն Կերրիերը ներկայացրել է առաջին օդորակիչը:

1917-Պետերբուրգում գնդակահարվել է բանվորների և զինվորների խաղաղ ցույցը:

1918-գիշերը Իպատևյան տան նկուղում բոլշևիկների կողմից գնդակահարվել է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդը իր ընտանիքի հետ:

1928 – Մեքսիկայի նախագահի ընտրություններում հաղթած Ալվարո Օբրեգոնը Մեխիկոյում պաշտոնական ընդունելության ժամանակ սպանվել է:

1929 –Տրանսսիբիրյան երկաթուղու հետ կապված վեճի հետևանքով ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական կապերը Չինաստանի հետ:

1936-Իսպանիայում սկսվել է ապստամբություն, որը վերաճել է քաղքացիական պատերազմի:

1941-Գերմանիայում ստեղծվել է Արևելյան օկուպացված տարածքների ռեյխ նախարարություն:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ստալինգրադյան ճակատամարտի առաջին էտապը (պաշտպանողական):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշել է դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:

1943-Սիցիլիայում դաշնակիցները ստեղծել են «օկուպացված տարածքների ռազմական կառավարություն»:

1944-Մոսկվայի փողոցներով անցել են 57 000 գերմանացի ռազմագերի:

1945 –սկսվել է դաշնակից երկրների ղեկավարների Պոտսդամյան գագաթնաժողովը: 

1954– ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը:

1955– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բացվել է Դիսնեյլենդը:

1973- Աֆղանստանում տապալվել է միապետությունը և հայտարարվել է հանրապետության ստեղծումը:

1975– տեղի է ունեցել խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը տիեզերքում:

1979-Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը դարզել է ֆեդմարշալ:

1986 –Լենինգրադ-Բոստոն ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ հնչել է հանրահայտ «ԽՍՀՄ-ում սեքս չկա…» արտահայտությունը:

1993 –Ադրբեջանում կառավարական ուժերը գրավել են Ադրբեջանի Ազգային ճակատի շտաբը:

1998-Կոսովոյի ալբանները գրավել են Օրախովեց քաղաքը:

2006– վախճանվել է նուար ժանրի ամերիկացի գրող Միքի Սփիլլեյնը:

Կ.Խաչիկյան



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular