ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սպորտային լրագրողի միջազգային օր, Ադրբեջան՝ Ոստիկանության օր, Ղազախստան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Նորվեգիա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Հարկային աշխատողների օր, Ուզբեկստան՝ Գերբի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1729 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցին։

1833– վախճանվել է բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը:

1921- Թիֆլիսում սկսվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը Անդրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով:

1993 – վախճանվել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը:

2001- Ստեփանակերտում սկսվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը:

2005- տեղի է ունեցել Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը: Առաջին զանգը կատարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2008-Հյուսիսային պողոտա ներխուժած թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել են այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցել են ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»:

2010-Երևանում` Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովր:

2011-Գյումրիում մեկնարկել են ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին նվիրված օրերը: 

2015- «Ո՛չ թալանին» նախաձեռնության Բաղրամյանից հեռանալուց օրեր անց՝ կեսգիշերին, պողոտայում ձևավորվել է բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։

2018-Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները խանգարել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքի կառուցման աշխատանքները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1499 -Ամերիգո Վեսպուչին հայտնաբերել է Ամազոնի դելտան:

1566-վախճանվել է ֆրանսիացի գրող, բժիշկ, ալքիմիկ և պայծառատես Նոստրադամուսը:

1778- վախճանվել է ֆրանսիացի գրող, մտածող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան Ժակ Ռուսոն:

1830–Աֆրիկայից ԱՄՆ ստրկության համար տեղափոխվող սևամորթները գրավել են «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

1853- ռուսական բանակն անցել է Պրուտ գետը, սկսվել է Ղրիմի պատերազմը:

1860– հիմնադրվել է Վլադիվոստոկ քաղաքը:

1900 - Փարիզում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:

1910 -մոսկովյան «էրմիտաժ» ռեստորանում կայացել է Մոսկվայի ֆուտբոլային ակումբի ստեղծման ժողովը:

1922-ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Պիեռ Կարդենը:

1925-ծնվել է Կոնգոյի Հանրապետության առաջին վարչապետ և ազգային հերոս Պատրիս Լումումբան:

1942 –վախճանվել է ռուս խորհրդային գրող Եվգենի Պետրովը («Ոսկե հորթ»-ի և «12 աթոռ»-ի համահեղինակ):

1961– ինքնասպան է եղել ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը:

1977- վախճանվել է ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ Վլադիմիր Նաբոկովը:

1989-վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն:

1990-աշխատանքն է սկսել ԽՄԿԿ XXVIII համագումարը, որը եղել է վերջինը Կոմունիստական կուսակցության պատմության մեջ:

1994– սպանվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թվականի առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:

1996 –Դնեպրոդժեռզինսկում տրամվայի վթարի արդյունքում զոհվել է 34 մարդ:

1997– սկսվել է Ասիական ֆինանսական ճգնաժամը:

1999 –վախճանվել է ամերիկացի գրող,«կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն:

2002– ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտել է իր օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:

2011-Մոնակոյում կայացել է թագաժառանգ Ալբերտ 2-րդի և Շարլին Ուիտտստոկի ամուսնությունը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular