ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Սեդրակյանը խառնել է բոլորի պլանները. «Վստրեչի Ապերը» երկու քարի արանքում է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում ներգրավված են լինելու ոչ միայն կուսակցությունները, քաղաքական ու հասարակական գործիչները, այլև տարբեր հասարակական շերտեր։ Այս առումով ուշագրավ է հատկապես Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող տարածքը, որտեղ բազում հայտնի անձինք են առաջադրվելու։

Այս ընտրատարածքի Էրեբունու հատվածը մշտապես բախումների, բուռն գործընթացների թատերաբեմ է եղել։ Այստեղ սովորաբար առաջադրվել է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը կամ առաջադրել է իր մարդուն։ Նրան ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերել հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Բայց եթե անցյալում նա ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, ապա այս անգամ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, քանի որ Մհեր Սեդրակյանը հակասություններ ունի ՀՀԿ-ի հետ։

Օրերս նրա քրոջ փեսային՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին, հեռացրին աշխատանքից՝ նշանակելով Ապերի մտերիմներից մեկին։ Բացի այդ՝ խոսում են, որ Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, մտադիր է «Ծառուկյանի դաշինքով» առաջադրվել ԱԺ պատգամավոր, ինքը՝ Թոխմախի Մհերը, հավանաբար, չի առաջադրվի։

Այս պարագայում Արամ Վարդանյանը երկու քարի արանքում է հայտնվել: Հետաքրքիր է, թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններում։ Մի կողմից՝ թաղապետ ընկերը, մյուս կողմից՝ Մհեր Սեդրակյանի հետ վաղեմի բարեկամությունը: Նա 2015 թ․ մարտին կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր․ «Մհեր Սեդրակյանն իմ ավագ ընկերն է ու լավ բարեկամը, այնպես որ, ոչ ոք և ոչ մի բան չի կարող ստվեր գցել մեր ընկերական ու բարեկամական հարաբերությունների վրա: Ինչ-որ բան գրելուց ու խոսելուց առաջ մի քիչ մտածել է պետք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular