Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում հայերիս պատմական ներկայության ամենամեծ և վառ քարե հուշակոթողը, թերևս, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին է: Բայց քչերը գիտեն, որ այն վերահաս ավերումից փրկել է ծագումով քուրդ թուրքալեզու գրող Յաշար Քեմալը:
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին կառուցվել է Գագիկ թագավորի հրամանով 915–921 թթ., ճարտարապետը Մանվելն է: 1117–1895 թթ. եղել է կաթողիկոսանիստ եկեղեցի, իսկ 1895–ից հանձնվել է Պոլսո հայոց պատրիարքարանին: 1915 թ. ցեղապսանությունից հետո եկեղեցին լքված է եղել:

Հայկականության հետքերը մաքրելու մտադրությամբ 1951 թ. թուրքական կառավարությունը որոշում է քանդել եկեղեցին:

Այդ տարի դեռևս երիտասարդ, բայց արդեն հայտնի հրապարակախոս Յաշար Քեմալն աշխատում էր «Ջումհուրիեթ» թերթում: Եվ խմբագրի հանձնարարականով մեկնում է Վան: Այստեղ նա ծանոթանում է զինվորական բժիշկ–վիրաբույժ, գնդապետ Ջավիթ բեյի հետ, և նրանից իմանում, որ տեղական իշխանությունները, կատարելով ռազմական գերատեսչության հրահանգը, պատրաստվում են մոտակա օրերին քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Ճարտարապետության գիտակ գնդապետը վրդովված է լինում այդ փաստից և առաջարկում է Քեմալին` որպես «Ջումհուրիեթի» թղթակից, օգտագործել իր կապերը և փրկել եկեղեցին: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողանում են հասնել Աղթամար կղզի և այնտեղ աշխատող բանվորներին հորդորել կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները` մինչ հատուկ հրահանգը: Յաշար Քեմալն իր հուշերում պատմում է, որ կղզում աշխատող բանվորներն արդեն հասցրել էին մասամբ քանդել եկեղեցուն հարող շինությունը: 
Հաջորդ օրերի ընթացքում Յաշար Քեմալը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերջնականապես դադարեցվի Աղթամարի եկեղեցու ավերումը: Նրան այդ հարցում աջակցություն է ցուցաբերում «Ջումհուրիեթի» խմբագիրը, ով համաձայնում է տպագրել Քեմալի հոդվածները: Իսկ իր հրապարակումներում Քեմալը իշխանություններին և լայն հանրությանը համոզում է, որ եկեղեցին միայն հայերինը չէ, դա նաև Թուրքիայի ժառանգությունն է և պետք է պահպանվի: Բացի հրապարակումները գործի է դնում իր կապերը, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ: Ի վերջո, պաշտոնական որոշում է կայացվում կասեցնել եկեղեցու քանդման աշխատանքները: Եվ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին փրկվում է:

Թեպետ դրանից հետո հալածանքներ են սկսվում Քեմալի և գնդապետ Ջավիթ բեյի նկատմամբ:

Աշխարհահռչակ գրողը, ով երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, ծանոթ է եղել նաև Վիլյամ Սարոյանի հետ: Ահա թե ինչ է պատմում իրենց առաջին հանդիպման մասին: 1964 թ. էր: Սարոյանը գալիս է Բիթլիս` իր հայրենի քաղաք: Մի օր Քեմալի տան դուռը թակում են: Դուռը բացելով` տեսնում է հաղթանդամ տղամարդու, որը տուն մտնելով խոսում է անգլերեն: «Եվ ես,– հիշում է Քեմալը,– քանի որ լավ անգլերեն չգիտեի, իսկ հիանալի անգլերեն խոսող կինս տանը չէր, ձեռք ու ոտքի լեզվով սկսեցի նրա հետ բացատրվել: Մտքերի փոխանակումը մեր միջև այդպես դժվար կշարունակվեր, եթե չհարցնեի` դուք որտեղացի՞ եք: Ի պատասխան, նա Թուրքիայի քարտեզի վրա ցույց տվեց Բիթլիս քաղաքը…»: Ապա խորհրդավոր հյուրն ասել էր, որ գիտի քրդերեն, ինչն անչափ ուրախացրել էր Քեմալին. «Վերջ ի վերջո ամեն ինչ սահուն ստացվեց, երբ քրդերեն խոսեցինք… Իմ առջև կանգնած էր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը»:\

Բիթլիս այցի ընթացքում Սարոյանի ուղեկիցների թվում էր: «Նա տեղացի երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամեն հանդիպածին «հայրենակից» անվանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսավ իր երազանքների ծովը` Վանա լիճը, խմեց ջրից: Մի տուն գտավ, որը հավանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկավ այդ տան ավերակների մոտ և երկար ժամանակ անձայն արտասվեց: Ատելություն չզգաց, բարկություն չապրեց»,– այսպես էր հիշում Սարոյանին Յաշար Քեմալը:

Իր հայանպաստ գործունեության համար և 90–ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2013 թ. նա արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Պարգևը պաշտոնապես նրան հանձնիվել է Ստամբուլում` պոլսահայ համայնքի մշակութային գործիչների ներկայությամբ:

Այդ ժամանակ նա ասել էր. «Ես ինքս ծնունդով Վանից եմ, և հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ։ Այդ հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի և կոտորածների տարածքներ են հանդիսանում: Վերապրած շատ մեծ դժբախտություններ, ոչնչացված շատ մեծ արժեքներ կան, սակայն այսօր մարդկային բոլոր աղետները մաքրելու ճիգեր էլ կան»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22
Ամենադիտված