ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ պատգամավորի որդին ու քրեական հեղինակության սպանությունը. «Ժողովուրդ»

ԻՐԱՎՈՒՆՔ

2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը՝ Չուգունը։ Աղմկահարույց այս սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված, սակայն քրեական հեղինակության հարազատները չեն պատրաստվում լռել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներին հայտնել է, թե ում է կասկածում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկության՝ 2015 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Տիգրանյան 5 հասցեում հնչել էին կրակոցներ նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ, երբ նա դուրս գալով շենքի մուտքից՝ գնացել էր դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Ի դեպ, Հովհաննիսյանը մենակ չէր եղել, նրա հետ էր եղել իր կնոջ եղբայրը, որն էլ, ըստ էության, տեսել էր, թե ով է կրակողը։ Ինչեւէ։

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1 -ին մասի (դիտավորյալ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, կրելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով։

Ու մինչ իրավապահները քննում էին գործը, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունից մի քանի օր անց Արթուր Հովհաննիսյանը բախում է ունեցել ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ, որ Արթուրին կրակեին։ Ի դեպ, ԱԺ պատգամավորի որդին Արթուր Հովհաննիսյանի քավորն է։ Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապեցին նաեւ 2015 թվականի մարտի 4– ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի գործի հետ։

Բանն այն է, որ երբ սպանվեց Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, թե նա «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության, եւ հենց այդ հանդիպումից հետո էլ Լյովիկը սպանվեց։ Պարզվում է՝ Արթուր Հովհաննսիյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular