Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմնականում պատվիրում են վիբրատորներ ու քսուքներ». Երևանյան սեքս-շոփ... Զրուց սեքս-շոփի տնօրենի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

90-ականներին հայկական սեքս- ինդուստրիան սահմանափակվում էր մերկ աղջիկների պատկերներ պարունակող օրացույցներով, այդ ժամանակների սեքս սիմվոլ համարվող Լիլիթ Կարապետյանով և անկախ Հայաստանի միակ ու թերևս վերջին սեքս-շոփով, գրում է Hraparak.am-ը։

Երևանում հենց այդ տարիներին էր, երբ Կասկադի հարևանությամբ բացվեց նման խանութ, որը, սակայն, երկար կյանք չունեցավ և մի քանի ամիս գործելուց հետո փակվեց: «Խանութ այցելողների գրեթե 99.9 տոկոսը գնումներ չէր կատարում, պարզապես մտնում էին, հայավարի «ղժժում» ու գնում։ Իսկ մնացածն էլ խուսափում էին անգամ քայլել դրա կողքով»,- այսպես են հիշում այդ տարիներին խանութի կողքով «անցնող-դարձողները»:

Տասնամյակ անց համացանցային տիրույթում վերընձյուղվեց դրա օնլայն տարբերակը՝ հայկական օնլայն սեքս-շոփը, որը, ինչպես հավաստիացնում էին գաղափարի հեղինակները, օգտվողների, պատվիրողների պակաս չուներ։ Այսօր հայաստանյան առցանց տիրույթում գործում է սեքս-պարագաների ինտերնետ-խանութ։ Մոտ 4 տարի դաշտում մենաշնորհային դիրք չունեցող, բայց հաճախորդների պակաս չզգացող օնլայն խանութից օգտվողները հավասարապես և արական, և իգական սեռի ներկայացուցիչներ են։

Մեզ հետ զրույցում խանութ-սրահի տնօրենը, խոսելով հնարավոր խոչընդոտների մասին, որոնք առաջացել են կայքի հիմնադրման օրից ի վեր, նշեց, որ խնդիրներ բնականաբար եղել են. «Օրինակներից ամենացայտունը. «Իդրամ» օնլայն վճարային համակարգը հրաժարվեց աշխատել մեզ հետ»։

 Մեր այն հարցին, թե օրական որքա՞ն պատվիրատու են ունենում և տարիքային ո՞ր խմբին պատկանող, կայքի տնօրենը հրաժարվեց կոնկրետ թիվ նշել.
«Հաճախորդների քանակի հետ կապված չեմ կարող պատասխանել, բայց քիչ չեն։ Դիմում են մինչև 40 տարեկան մարդիկ»։
 Իսկ թե ո՞ր ապրանքատեսակներն են ամենից հաճախ պատվիրում հայ հաճախորդները, ստացանք հետևյալ պատասխանը. «Հիմնականում պատվիրում են վիբրատորներ ու քսուքներ»։
 Փաստորեն, «հանկարծ չիմանան» կարգախոսով առաջնորդվող հայ հասարակության կարծրատիպային ամաչկոտությունը ինտերնետով հաղթահարվել է։ Պարզելու համար՝ ինչ կարծիք ունի հայ հասարակությունը Երևանում սեքս-շոփի բացակայության, դրա հնարավոր առկայության վերաբերյալ և երբևէ օգտվե՞լ է այդ խանութներից, կատարեցինք փոքրիկ հարցախույզ (վերջին հարցի պատասխանը՝ ըստ ցանկության)։

 Էդգար Թումանյան, 26 տարեկան, ռեժիսոր
Սեքս- շոփ պետք չի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում։ Պետք է պայքարել նման խանութների դեմ։ Ասածիս հիմնավորումը այն է, որ սեքս- խանութները մարդկանց զրկում են բնականից և ավելի տանում դեպի արհեստականը։ Դրանք, իմ կարծիքով, խանգարում են մարդկանց բնական սեռական կյանք ունենալուն։

 Անուշ Բաբայան, 38 տարեկան, երաժիշտ
 Չեմ օգտվել, բայց ժամանակին Երևանում կար, քչերն էին ռիսկ անում մտնել, փակվեց։ Կասկադում էր։ Թող լինի, հա, կարծում եմ էսօրվա մեր բարքերի ազատության պայմաններում ավելի անկեղծ կլինի ուղղակի էդ ունենալը։ Ուղղակի էլի անկեղծություն չեն ունենալու ռիսկով մտնել էդ խանութ, մերոնք ամեն ինչ թաքուն են անում։

 Մանուկ Նիգոյան, արվեստի կառավարիչ
 Ժամանակին կար սեքս- շոփ, հիմա էլ կարծեմ ոչ պաշտոնապես բայց կա: Ինձ երբևէ պետք չի եղել, մի անգամ Հայաստանից դուրս եմ օգտվել։ Քանի դեռ նման սոցհարցումներն ակտուալ են, ուրեմն պետք է։

 Հայկ Ավետիքյան, 22 տարեկան, վարսահարդար, ոճաբան
Երբևիցե չեմ օգտվել, եթե լինի, կարծում եմ՝ չեմ այցելի, բայց դեմ չեմ, թող լինի:  

Անժելա Պողոսյան, 21 տարեկան, լեզվաբան
 Անկեղծ ասած՝ սեքս-շոփի բացակայությունը Հայաստանում ունի իր հիմնավորված պատճառները, սեքս բառը մեր երիտասարդությունը դեռ չի կարողանում արտաբերել առանց կարմրելու կամ վիրավորվելու: Դրա համար սեքս-շոփից չեն օգտվի, իսկ օգտվողներին էլ կդարձնեն «անբարոյական»: Իսկ ընդհանրապես բացասական չեմ վերաբերում նման խանութներին, մարդիկ կան, ովքեր օգտվում են ու իրենց լավ են զգում։

Ռոբերտ Զարգարյան, 20 տարեկան, լրագրող
- Ինչքան գիտեմ, առաջ եղել ա ու չեմ կարծում, որ դրա լինել- չլինելն ինչ- որ բան ա փոխում, իմ համար, ասենք, x փողոցում բացված սեքս- շոփը ոչնչով չի տարբերվի կողքին կառուցված խանութներից, իմ կողմից կդիտվի որպես մանրավաճառ առևտրով զբաղվող օբյեկտ: Ինձ պետք չի: Բայց, օրինակ, շատ միայնակ կանայք կան, որոնց պետք ա:

 Սաֆար Սաֆարյան, 21 տարեկան, ավտոմեխանիկ
 Ինձ թվում ա՝ դա անպատկառ բան ա։ Չկա, ու մարդիկ առանց դրա ապրում են։  

Ժաննա Պողոսյան, 22 տարեկան, տնտեսագետ
 Ժամանակին Կիևյան փողոցում ներքնազգեստի խանութ կար ու մի ստենդը լրիվ սեքս- խաղալիքներին էր նվիրված։ Հիմա կարծեմ չկա։ Իհարկե, խանութը պետք է, չմնանք ինտերնետի հույսին: Չեմ օգտվել, բայց չեմ բացառում, որ եթե ձեռքի տակ խանութ լիներ, կօգտվեի։

 Սյուզի Ալավերդյան, 28 տարեկան, դիմահարդար
Կոնկրետ անհրաժեշտություն չի, կարծում եմ, բայց առկայությունը նորմալ կլիներ ու կունենար այցելուներ։ Առիթ չի եղել, որ օգտվեմ։

ՀԳ․ Զարգացած և նույնիսկ զարգացող շատ երկրներում սեքս-շոփերը առօրեական երևույթ են, սակայն Հարավային Կովկասի համար դա դեռևս տաբու է: Լավ է, թե վատ, թեորեմ է, որի ապացույցը երբեմն մեզնում առկա կեղծ բարեպաշտությունն է:

 Վով Մուշեղյան 


 Նյութի աղբյուրը և շարունակույթունը` hraparak.am

ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայում
Ամենադիտված