ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չհասկացողներին պարբերաբար բամփել է պետք. Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քանի օր է ֆեյսբուքահայությունը քննարկում է գետերի և առվակների թեման: Լրջանում, խորհում, ալեկոծվում, կատակում, փորձում խորանալ գետերի և առվակների ակունքների խորքերը:

Շատերն էլ գուցե ակամա հիշեցին, փոխաբերական իմաստով փորձեցին հիշեցնել, որ «Ով որ զուսպ է իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղություններից կպահե»: «Ո՞վ կարող է ասել թե Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքերիցը»: «Չպետք է մոռանալ, որ մարդիս հոգին Տիրոջ ճրագն է»: «Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. Բայց սիրտերը կշռողը Տերն է»: (Աստվածաշունչ, Հին Կտակարան, Առակաց, էջ 758,759):

Իսկ տեղին է գետերի ու առվակների խորհրդի հետ հիշել նաև ծառերի խորհուրդը…
Ծառը խորհրդանշում է կյանքի էներգիան, ապրելու ձգտումը, որն էլ իհարկե որոշվում է ծառի բնի հաստությամբ, սլացիկությամբ, ճյուղերի համաչափությամբ:
Իսկ ծառերը խնամք են պահանջում, ուշադրություն…Պարբերաբար էտել, հետևել, բուժել…

Կուսակցությունները, պետական կառույցներն էլ են կենդանի օրգանիզմ, նրանց էլ է պետք բուժական, կենսունակության նպատակով պարբերաբար «էտել»: Էտել «չորացած, ծռված, համաչափությունը խախտող ճյուղերն ու ոստերը, կարճացնել շիվերը», նորացնել, երիտասարդացնել…

Էտի կանոններից մեկը գիտե՞ք որն է…Կենտրոնական ուղեկցողի հետ սուր անկյուն կազմող ճյուղերն էտելը…Անպայման էտելը՝ պահպանելով ուղեկցողի իշխող դերը…
Հասկացա՞ք…

Ա՛յ, ժամանակին «էտել», հասկացնել էր պետք, իշխանության, հարստության ձգտումը մոլագարության հասցնողներին, երախտամոռներին, իրենց անձի դերը կարևորողներին, դավաճանության, մեծամտության, խարդախության, խաբեության, երկերեսանիության բնատուր հակում ունեցողներին: Օգտվող, ծառայող և իրենց աշխատանքի դիմաց անպայաման «վարձատրություն» պահանջողներին, մի քանի լարի վրա պարող ու խաղացնողներին…

Ճիշտ է, ասում են բամփելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն Հայաստանում ամեն ինչ է քաղաքականացված ու բամփելն էլ է քաղաքական կատեգորիա…
Հատկապես չհասկացողներին պարբերաբար բամփել է պետք, նրանք դրա կենսական կարիքն են զգում և փոքր տարիքից նրանց միշտ բամփել են ու դա նրանց համար դարձել է կենսական անհրաժեշտություն:

Չեն բամփում բնատուր խոհեմ, խելացի, նվիրված, կարգապահ մարդկանց: Նրանք միշտ պահպանում են իրենց մարդկային կերպարը և ամենակարևորը՝ չեն դավաճանում…
Չնայած ցավոք դրանք էլ քիչ են…

Հա՛, իսկ փոքր էլեկտրակայանների առատությունից չորացած, «հաբռգած», աղտոտված առվակները չպետք է փորձել ներկայացնել որպես մաքրամաքուր, առավել ևս հիշեցնել նրանց ինքնամոռացությունը…Չնայած համաձայն եմ, նրանք ինքնամոռաց ինքնահարստացել են ու լճացել…Իրենց առվակ լինելը մոռացածներին չորացնել է պետք…Հաստատ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular