ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ինչ-որ մեկն ինձ հարցնի`հող կհանձնե՞ք, կասեմ`մորդ կտանես կհանձնես. Մանվել Գրիգորյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի վերջին շրջանի գործունեությանը`նշելով.

«Սեյրան Օհանյանը զինվորական մարդ ա, ես չէի մտածում, որ քաղաքականությունով ըտենց ակտիվ կզբաղվեր: Որոշ բաների վրա զարմացել եմ, որովհետև ամեն ինչին չափ կա»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին` ԵԿՄ նախագահը նշեց.

Հովիկ Աbրահամյանը քաղաքական գործիչ ա, ինքը գիտի, իրա մտածելակերպը: Ես Հովիկ Աբրահամյանի հետ ոչ ճանապարհ եմ գնացել, ոչ էլ...:

Նա նշեց, թե որպես քաղաքացի մասնակցելու է ընտրությունների, սակայն ցուցակում իր մասնակցությունն  իր հետ չի քննարկվել:

Այն հարցին, որ  վերջերս շատ է խոսվում հողեր հանձնելու մասին, նա ասաց. «Եթե ինձ ինչ-որ մեկը հարցնի`  հող կհանձնե՞ք, կասեմ `մորդ կտանես կհանձնես»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular