Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուժքրոջ համաշխարհային օր, Վրաստան՝ Սուրբ Անդրեյ առաքյալի օր, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1753 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մինաս Ա Ակնեցին։

1889 –վախճանվել է հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանը։

1913 –ծնվել է ռուսաստանցի հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանը։

1920-խորհրդային զորքերը մտել են Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը, Ղարաբաղի տարածքում իշխանություն է դարձել մուսուլմանական ռևկոմը Շուշիում և հայկական ռևկոմը Տաղավարդում։

1921– ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։

1941-ծնվել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը։

1994-հրադադարի հաստատմամբ ավարտվել է Ղարաբաղյան առաջին պատերազմը։

2000-Հայաստանի վարչապետ է դարձել Անդրանիկ Մարգարյանը։

2006-Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:

2007-տեղի են ունեցել Ազգային ժողովի չորրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն է ստացել ՀՀԿ-ն, նրան հաջորդել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։

2008- Բեյրութում հրկիզվել է «Սևան» հայկական ռադիոկայանը որը գործել է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ դարձել է ընդդիմադիր «Հեզբոլլա» շարժման զինյալների թիրախ:

2009 - վախճանվել է խորհրդահայ բժիշկ նարկոլոգ Էդուարդ Բաբայանը։

2010-«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը հյութերի արտադրման նոր հոսքագիծ է բացել։

2014-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես է եկել անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2018-Հայաստանի նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, որով իսկ ձևավորվել է կառավարությունը, փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։

2021-ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր՝ խորանալով Հայաստանի տարածք և սկսել խրամատներ փորել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1311 -ինկվիզիցիան Ֆրանսիայում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել տամպելյերների օրդենի 54 ազդեցիկ գործիչների։

1551– Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվել է Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։

1780 —ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում շրջափակումից հետո հանձնվել է Չարլտոնը, որը հանդիսացել է Կոնտինենտալ բանակի խոշոր պարտությունը։

1797 —Վենետիկը ընդունել է գեներալ Բոնապարտի վերջնագիրը, դադարել է գոյություն ունենալ Վենետիկի հանրապետությունը։

1798 —վախճանվել է անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջորջ Վանկուվերը։

1830 —հայտարարվել է Էկվադոր Հանրապետության ստեղծումը։

1832– Միլանում տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։

1842– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժյուլ Մասնեն։

1845 –վախճանվել է գերմանացի պատմաբան, գրաքննադատ, բանաստեղծ և թարգմանիչ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը։

1888 —Հյուսիսային Բոռնեոի նկատմամբ սահմանվել է բրիտանական կառավարում։

1926– Լեհաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմը։

1933 –ծնվել է ռուս պոետ Անդրեյ Վոզնեսենսկին։

1935 —ամերիկական Օհայո նահանգի Ակրոն քաղաքում հիմնադրվել է «Անանուն ալկոհոլիկների» առաջին ակումբը։

1938 –ծնվել է 1990-92 թթ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։

1941– գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանն է ներկայացրել իր ստեղծած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի լրիվ ազատագրմամբ ավարտվել է խորհրդային զորքերի ղրիմյան հարձակողական գործողությունը։

1962 —ՀԱՀ-ում մահապատիժ է սահմանվել սաբոտաժի համար։

1980 —էկրան է բարձրացել առաջին խորհրդային աղետ-ֆիլմը՝ «Անձնակազմը»։

1986- ամերիկյան NBC-ն սկսել է հանդես գալիս ներկայումս հայտնի սիրամարգի NBC Logo.svg նշանով:

2001-վախճանվել է ռուս ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Ալեքսեյ Տուպոլևը։

2002 —Բայկոնուր տիեզերակայանում շենքի կորպուսի տանիքի փլուզման արդյունքում լրիվ ոչնչացել է խորհրդային «Բուրան» տիեզերանավը։

2006- իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով երկրի հյուսիսում տեղի են ունեցել ադրբեջանցիների զանգվածային ցույցեր։

2008– Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 70 000 մարդ։

2017 —սկսել է տարածվել WannaCry ցանցային որդը, որը աշխարհի մոտ 150 երկրներում վարակել է մոտ 200 000 Microsoft Windows համակարգիչ։

2020 —վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր Միշել Պիկկոլին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ Սանոսյան
Ամենադիտված