Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու է լռում Աբրահամյանը պատճառի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը մի կողմից տվեց ամենակարևոր հարցի պատասխանը, մյուս կողմից՝ անպատասխան թողեց մի շարք հարցեր, որ առաջացել էին ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունները հաստատելուց հետո: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ է դուրս գալիս Հանրապետականից:

Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ինչ է անելու ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, քանի որ հակառակ պարագայում նրա հայտարարության մեջ կնշվեր «դժվար որոշման» հիմնավոր, ծանրակշիռ որևէ պատճառ, որևէ առարկայական բացատրություն, այսինքն՝ ինչու հարցը կստանար պատասխան: Այլ բան է, թե ում համար ինչքան համոզիչ կլիներ այդ պատասխանը, ինչքան հիմնավոր, կամ ինչքան լուրջ:

Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ, առարկայական պատճառ մատնանշելու դեպքում Հովիկ Աբրահամյանը կմնար այդ պատճառից բխող պատասխանատվության ենթակայության տակ: Նա հայտարարել է, որ մնալու է քաղաքականության մեջ: Չի հայտարարել, թե ինչ կարգավիճակով, որտեղ և այլն: Խոսակցությունները շատ են, որ կարող է անդամակցել իր խնամի Գագիկ Ծառուկյանի դաշինքին, թեև, նաև տեղեկություններ են հրապարակվել, որ Ծառուկյանը մերժել է նրան: Ի դեպ, Ծառուկյանի դաշինքը, Ծառուկյանն ինքը կարծես թե չեն արձագանքել, չեն հերքել մերժման մասին տեղեկությունները, համենայնդեպս՝ առայժմ:

Տեղեկություններ կամ վարկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ Սեյրան Օհանյանի դաշինքին: Այստեղից էլ, կարծես թե, որոշակի արձագանք չկա, թեև չկա նաև հարցի պատասխան, թե ինչ է տալու Աբրահամյանն այդ դաշինքին, խնդիրներից բացի: Բոլոր դեպքերում, հնարավոր են տարբեր վարկածներ, մինչև անգամ նոր քաղաքական ուժ կամ շարժում նախաձեռնելը, տեսականում տարբերակները շատ են, սակայն ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մեջ որևէ պատճառի բացակայությունը ակներև է դարձնում, որ Աբրահամյանը ինքն էլ չունի որոշակի պատկերացում իր հետագա քայլերի մասին:

Հստակ է, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռացել է, որովհետև կուսակցությունում նրա դիրքերը էապես թուլացել էին, Սերժ Սարգսյանը նրան չէր նշանակում ՀՀԿ շտաբի պետ, հեռացրել է վարչապետի պաշտոնից, միաժամանակ ներկուսակցական հիերարխիայում էլ Աբրահամյանի անկումը օրեցօր ակնհայտ էր դառնում: Այս իրավիճակում Հովիկ Աբրահամյանին երևի թե չէր մնում այլ բան, քան սկզբի համար պարզապես դուրս գալ ՀՀԿ-ից: Բայց նա բնականաբար չի կարող ասել, որ նեղացել է, չեն արդարացել նրա հիերարխիկ ակնկալիքները, նրան դադարել են ճանաչել Սերժ Սարգսյանից հետո երկրորդը և ինքը նեղացել է ու հեռացել: Դա լուրջ չէր լինի: Կամ, նա չէր կարող ասել, որ վերջին փորձն է արել Մեդվեդևի հետ հանդիպումով, որպեսզի գոնե Ռուսաստանի միջոցով լուծի իր դիրքերը պահելու հարցը, բայց Մեդվեդևը կամ չի լսել, կամ լսել է, սակայն չի օգնել ոչնչով, և ինքն այլևս չունենալով որևէ հույս՝ հեռացել է: Այդ ամենով հանդերձ, Հովիկ Աբրահամյանը չէր կարող նաև հնարել որևէ պատճառ կամ բացատրություն, ստեղծագործել: Ոչ այն պատճառով, որ չունի երևակայություն: Խնդիրն այն է, որ ինչ պատճառ էլ նա բերի, նա պատասխանատու է լինելու իր բերած պատճառի համար: Պատասխանատու է լինելու հետագա քայլերով, գործողություններով: Բայց քանի որ նա չի պատկերացնում իր անելիքը, չի կարող ըստ դրա ստեղծագործել բացատրության հարցում և հարմարացնել այն հետագա անելիքին: Այստեղ, իհարկե առաջանում է մեկ այլ հարց՝ Հովիկ Աբրահամյանը չգիտե ինչ է անելու ընդհանրապես, որովհետև չունի՞ ընտրության տարբերակներ, թե՞ նա ունի մի քանի տարբերակ-առաջարկ, որոնցից պարզապես դեռ չի ընտրել իր համար նվազ ռիսկայինն ու առավել շահեկանը: Ի վերջո, եթե նա չգիտե, թե ինչ է անելու, դա դեռ անելանելիության անվերապահ ցուցիչ չէ, որովհետև Աբրահամյանը, գուցե կանգնած է ընտրության «հավերժական խնդրի» առաջ:

Ի դեպ, բացառված չէ նույնիսկ, որ նա Ռուսաստան էր այցելել ոչ թե իր հայաստանյան քաղաքական և իշխանական դիրքերի հարցը պարզելու համար, իր հետագա ներքաղաքական ճակատագիրը հանգուցալուծելու, դիրքերը վերականգնելու կամ գոնե անկումը կասեցնելու համար, այլ ՀՀԿ-ից հետո աշխատանքային խնդիրներ լուծելու, ինչն էլ փորձել է անել Մեդվեդևի հետ հանդիպումով: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը այդ տեսանկյունից չէր էլ թաքցրել, որ Ռուսաստանում ՌԴ վարչապետի հետ քննարկել է անձնական բնույթի խնդիրներ: Իհարկե նա ասել էր, որ խոսքը իր ծանոթ գործարարներից մեկի մասին է, որը խնդիրներ էր ունեցել Ռուսաստանում աշխատելու ընթացքում: Բայց այդպիսի դեպքերում, սովորաբար, ընդունված է սեփական անձին վերաբերող թեմաները հանրային ականջին մատուցել այլ դեմքով, ավելորդ մանրամասներից խուսափելու համար: Համենայնդեպս, հայաստանյան իշխանական համակարգում կարծես թե ձևավորվում է որոշակի կայուն ավանդույթ, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները աշխատանք են գտնում Ռուսաստանում՝ պետական կամ մասնավոր սեկտորում: Օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատում է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահն է, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը Ռուսաստանում զբաղվում է իշխանական նախագծերի հասարակական սպասարկմամբ՝ ղեկավարելով Հասարակական կազմակերպություն, իսկ ամիսներ առաջ էլ պարզ դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալը դարձել է ՌԴ գլխավոր դատախազի խորհրդական: Այնպես որ, Հովիկ Աբրահամյանն ուներ բոլոր հիմքերը մտածելու, որ հնարավոր է Հայաստանում դիրքերը և պաշտոնը թողնելուց հետո որևէ գործ գտնել Ռուսաստանում:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

 
 
Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված