Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը տապալե՞լ է «Ղարաբաղ» օպերացիան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը: Մամեդյարովի այցը Մոսկվա նախապես համաձայնեցված էր, քանի որ ավելի վաղ Մոսկվա էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նման կարգի «դիվանագիտական սերիալն» առանց լուրջ պատճառների չի լինում: Եվ ռուսական Regnum կայքի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ սեղանին դրված է քննարկման ենթակա նոր նախագիծ:

 

Թերևս պատահական չէր, որ Մամեդյարովի այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետներից մեկը գրել էր, որ «նախապատրաստվում է նոր առաջարկների թեստավորում, որոնք կարող են կապված լինել ղարաբաղյան հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր մոտեցման շուրջ հետագա քայլերի հետ: …Ուստիև կողմերից մեկի հետ հանդիպումը պահանջել էր հանդիպում նաև մյուս կողմի հետ»:

Թե խոսքը ինչ նոր նախագծի մասին է, դժվար է ասել: Բայց այդ դիսկուրսում ուշագրավ էին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունները: Զինծառայողների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարեց. «ԼՂ հակամարտության լուծումը պարզ է: Առաջին` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:

Երկրորդ` ԼՂ–ին անկախություն երբեք չի տրամադրվի»: Իր հերթին ՀՀ նախագահը հնչեցրեց իր «մոտեցումները». «Մեզ համար կարևոր է ԼՂ կարգավիճակի որոշումը, որպեսզի լինի այնպիսի կարգավիճակ, որը Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն կտա հավերժ ապրել իր հողի վրա»: Նա հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքների առաջին կետն ասում է` Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը: Այսինքն, մինչև չորոշվի ԼՂ կարգավիճակի հարցը, հարակից տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Այս առիթով նշենք, որ նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներն ընթացել են կետերի կատարման հերթականության շուրջ:
Ս. Տարասովը չի բացառում, որ Մոսկվան Բաքվին ու Երևանին առաջարկել է անցկացնել համաժամանակյա գործողություններ, որոնք նախատեսվել են Մադրիդյան սկզբունքներով` որոշ շրջանների վերադարձ` ԼՂ կարգավիճակի դիմաց: Որպես միջանկյալ որոշում նախատեսվել է Վիեննայի և Սանկտ–Պետերբուրգի պայմանավորվածությունների իրավաբանական ձևակերպումը: Հենց այդ հարցերը կարող էին դառնալ բանակցությունների առարկա Ալիև–Սարգսյան գագաթաժողովներում: Բայց հիմա ակնհայտ է, որ «պլան–նախագիծը» հեռու է իրականացումից: «Ղարաբաղ» օպերացիան տապալվել է: Ի՞նչ կլինի հետո:

Ըստ Տարասովի` Բաքուն մի կողմից փորձում է առավելագույնս ինտեգրվել Մոսկվա–Անկարա դաշինքին, որը ձևավորվել է սիրիական ուղղությամբ, որպեսզի այդ ձևաչափում խաղարկի ղարաբաղյան հարցը, մյուս կողմից՝ ցանկանում է փորձարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի դիրքերը:

Մի բան է, եթե Վաշինգտոնը Իրանը դիտարկի որպես Մերձավոր Արևելքում գրոհի թիրախ և սկսի մեծացնել իր քաղաքական, հնարավոր է, նաև ռազմական ներկայությունը Ադրբեջանում` ի հակակշիռ ՀԱՊԿ–ի, որի անդամ է Հայաստանը: Մեկ այլ բան է բախվել հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքերի ամրապնդման հեռանկարին:

Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի Հայաստանին «դուրս մղել» Իրանի հետ հարաբերություններից, դառնալ գլխավոր «կամուրջ» Մոսկվայի ու Թեհրանի միջև` պահպանելով, սակայն, Անկարայի հետ ռազմավարական դաշնակցությունը:

Չի կարելի բացառել նաև այն, որ ի հեճուկս իր հայտարարությունների Վաշինգտոնը կկարգավորի հարաբերություններն Իրանի հետ, որպեսզի Անկարայի հետ միասին Սիրիայում Մոսկվային «պատին դեմ տա»: Ամեն ինչ էլ հնարավոր է: Ինչ էլ լինի, Մոսկվան կսկսի ավելի հստակ կողմնորոշվել Անդրկովկասում իր առաջնահերթությունների հարցում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով
Ամենադիտված