ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ունեմ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ». Զ.Փոստանջյանը՝ ապտակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նախօրեին մամուլը գրել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության վերջին նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին:

 


Զարուհի Փոստանջյանն այսօր, վարչության նիստից 2 օր անց, անդրադարձել է այդ թեմային՝ հայտարարելով, որ դա «ակնհայտ սուտ, վիրավորական և զրպարտչական տեղեկատվություն է»:

«Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց և տղամարդկանց հետ: Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն»,-հայտարարել է Փոստանջյանը:

Իր հայտարարության մեջ անդրադառնալով «Ժառանգությունը» լքած Անահիտ Բախշյանի հասցեին կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի հայտարարությանը, թե տիկին Բախշյանը կուսակցությունում առանցքային անդամ երբեք չի եղել, նրան հարգել են տարիքի և ամուսնուն կորցրած լինելու համար, Փոստանջյանն ասել է. «Տիկին Բախշյանը, նույնպես շուրջ 10 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչ միայն առանցքային դերակատարում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներսում, այլև ընդհանուր հայկական քաղաքականության մեջ` կոտրելով կարծրատիպերը և օրինակ ծառայելով երիտասարդ կանանց համար: Անկախ այն հանգամանքից, երբ այսօր որոշում կայացնելու համար մենք տարակարծիք ենք և հնարավոր է բաժանվենք, մեր համատեղ անցած քաղաքական պայքարի ճանապարհը ոչ միայն եղել է օրինակելի, այլև հենց այս հրաշալի բանաձևի մեջ` «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի»: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular