ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում մայրը՝ Աննա Մկրտչյանը, նույնպես պետական ապարատում պաշտոն ունի՝ Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ բաժնի տարածքային բաժնի պետն է, «TOYOTA PRIUS HIBRID 1.8» մակնիշի ավտոմեքենա ունի: Այս մասին իմանում ենք նախարարի՝ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Երիտասարդ կին–նախարարի դրամական միջոցները մինչև պաշտոնը ստանձնելու(վերանշանակվելու) օրն ընկած ժամանակահատվածը կազմել են 1 միլիոն 500 հազար դրամ: Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև 7 միլիոն 15 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի համագումարն է: Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավոր մայրը իր 2015 թ. տարեկան հայտարարագրով ներկայացրել է 2 միլիոն 301 հազար դրամ տարեկան եկամուտ ունենալու մասին տվյալներ:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը Արդարադատության նախարարությունում աշխատել է նաև 2003–08 թթ.՝ լինելով նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, իսկ հետո էլ՝ նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։ 2012 թ. մայիսի 6–ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular