Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրքի համաշխարհային օր, Անգլերենի համաշխարհային օր, Իսպաներենի համաշխարհային օր, Գերմանիա՝ Գարեջրի օր, Իսպանիա՝ Սան-Խորդի (Սուրբ Գևորգի) օր, Թուրքիա՝ Ազգային անկախության և երեխաների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1985- ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի պլենումում ընդունվել է «վերակառուցման» հայեցակարգը։

1994-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական յոթ ինքնաթիռներից կազմված խումբը հզոր հարված է հասցրել ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտին, սակայն նրանցից մեկը խփվել է հայերի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

2001-վախճանվել է խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը։

2005- ավազակային հարձակում է կատարվել Բրազիլիայի խոշորագույն քաղաք Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա: 

2006-տեղացող առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները:          

- Երևանի քաղաքապետարանը ռուսական արտադրության «ՊԱԶ» մակնիշի 50 ավտոբուս է մտցրել երթուղի, որոնց գազով աշխատելու շնորհիվ ուղեվարձը 100 դրամից դարձել է 70 դրամ։

2010-նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր:

2012-Բուենոս Այրեսը, Երևանից ընդունելով «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր տիտղոսը, ստանձնել է այդ պատվավոր լիազորությունը:

2013-Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրիի բաժին` ցերեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցների առնչությամբ։

2015- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվել են Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:

2018- Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի  պաշտոնից։ Ավելի քան 24 ժամ անազատության մեջ մնալուց հետո Երևանի ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

2019-Երևանի ավագանին ընդունել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու մասին որոշում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

215 մ.թ.ա.-Հռոմի Կապիտոլիական բլրում կառուցվել է Վեներայի տաճարը։

303– Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատել են քրիստոնեական ռազմիկ Սուրբ Գևորգին։

1533-անգլիական եկեղեցին իրականացրել է Եկատերինա Արագոնսկու և Անգլիայի թագավոր Հենրիխ Ութերորդի ամուսնալուծությունը։

1564-ծնվել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը։

1605-Ռուսաստանի ցար է ձեռնադրվել Ֆյոդոր Գոդունովը։

1633-Շվեդիան գերմանացի ազնվականների հետ կնքել է Բողոքականների դաշինք կաթոլիկների դեմ։

1851-Կանադայում թողարկվել է առաջին կանադական փոստային նամականիշը, որի հեղինակն է երկրի երկաթգծային ցանցի ստեղծող Սեդֆորդ Ֆլեմինգը։

1891-ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։

1896-Նյու-Յորքում կայացել է Ամերիկայում առաջին կինոդիտումը։

1928-Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ կանայք չեն հանդիսանում «անձ» (ֆիզիկական անձ)։

1941-թագաժառանգ Նորոդոմ Սիանուկը ձեռնադրվել է Կամբոջայի թագավոր։

1948-սկսվել է առաջին իսրայելա-արաբական պատերազմը, հրեաները գրավել են Խայֆա նավահանգիստը։

1951-հիմնադրվել է ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն։

1956-կայացել է Էլվիս Փրեսլիի առաջին համերգը Լաս-Վեգասում։

1964-հիմնադրվել է ձայնասկավառակներ արտադրող «Մելոդիա» ընկերությունը ԽՍՀՄ-ում։

1974- Ինդոնեզիայի Բալի կղզում վթարի է ենթարկվել Paan American ավիաընկերության Boeing 707 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են 107 մարդ։

1992-Պեկինում բացվել է «Մակդոնալդս» ցանցի ամենամեծ ռեստորանը (700 տեղանոց)։

1993-Էրիթրեայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եթովպիայից անկախանալուն։

2007-վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Փաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ Կիրանցից
Ամենադիտված