Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Ռադիոսիրողների միջազգային օր, Զիմբաբվե՝ Անկախության օր, Ուկրաինա Պատմության և մշակույթի հուշարձանների օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ռազմական փառքի օր, Իրան՝ Իրանի բանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1737-վախճանվել է 1734 թվականից Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին։

1858-ծնվել է նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1877– Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրել է Բայազետը:

1909-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Նինա Տեր-Օսիպյանը։

1918-Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին, բայց վերջնական իմաստով ստիպված են եղել նահանջել Պարսկաստան։

1926 –ծնվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։

1950-վախճանվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

1981-ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի։

2001-Երևանի «Հրազդան» հյուրանոցը վաճառվել է 1,5 մլն ԱՄՆ դոլարով մի հայաստանյան ընկերության:

2002-Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինները ձերբակալվել են երեք երիտասարդի, որոնք Կրասնոդարում պղծել են հայկական գերեզմանատունը:

2003-Բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը չի կատարել իր նեդրումային պարտավորությունը և պայմանագրի համաձայն՝ նրան պատկանող «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, որոնք գրավադրված էին պարտատեր հանդիսացող «Հայկոոպ» բանկում, դատարանի որոշմամբ դարձել են վերջինիս սեփականությունը:

2005-Հայաստանի իրավապահ մարմինները Միացյալ Նահանգներին են հանձնել ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով զենքեր արտահանելու գործով կասկածյալ Արմեն Բարսեղյանին:

2013-կայացել է «Bad Boys of Dance»-ի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը։

2014-«Դեմ եմ» թիմը բողոքի սլաքն ուղղել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և որոշել է բողոքի ակցիա անց կացնել հենց նախագահական նստավայրի առջև:

2016- ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական է ներկայացրել։ 

2018 - Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր:            

-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի քայլերթ անցկացնող ցուցարարները աշխատանքային ժամերին կանգնել են  Երևանի քաղաքապետարանի և Վազգեն Սարգսյան փողոցի վրա տեղակայված մի քանի նախարարությունների առջև՝ տևական ժամանակ թույլ չտալով, որ մարդիկ մտնեն այդ շենքեր, սակայն չեն խոչընդոտել աշխատատեղերից դուրս գալը։

2019-Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

359-ծնվել է Հռոմեական Սրբազան կայսրության արևելյան հատվածի կայսր Գրացիանը։

1850-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ հանրայատ Լոնդոնի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Աննա Մարիա Տյուսոն։

1898-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ-սիմվոլիստ Գյուստավ Մորոն։

1906-տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր երկրաշարժերից մեկը Սան-Ֆրանցիսկոյում։

1909-Պիոս 10-րդ Հռոմի պապը Ժաննա Դը Արկին դարսել է սրբերի կարգը։

1917-ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Վիցինը։

1923-Ֆելիքս Դժերզինսկու նախաձեռնությամբ ստեղծվել է «Դինամո» սպորտային ակումբը։

-Եգիպտոսում ընդունվել է սահմանադրությունը։

1925-ստեղծվել է Ռադիոսիրողների միջազգային կազմակերպությունը։

1942-իրականացվել է առաջին օդային գրոհը ամերիկյան ինքնաթիռների կողմից Տոկիոյի վրա։

1949- Իռլանդիան դուրս է եկել Բրիտանական միությունից և հայտարարել իր անկախությունը։

1954-գնդապետ Նասերը դարձել է Եգիպտոսի պետնախարար և ռազմական նահանգապետ։

1955-վախճանվել է գերմանացի ֆիզիկ-տեսաբան, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ էյնշտեյնը։

1988-ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են «Աղոթարար» ռազմական օպերացիան Իրանի դեմ։

2002-վախճանվել է նորվեգացի ճանապարհորդ և գրող Տուր Հեյերդալը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ)
Ամենադիտված