Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաթիվ հարցեր պետք է լուծել օրենքի առջեւ խիստ հավասարությամբ եւ առանց յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու.Ս.Օհանյան(տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Քիչ առաջ Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց հետևյալ տեսաուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.
 
Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված է, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի...
 
 
Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը: Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։
 
Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։ Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։ Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։
 
 
Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով։ Մասնագիտությամբ լինելով զինվորական՝ ես լավ գիտեմ կարգապահության գինը, կամային որոշումների, հաստատակամության, ճիշտ և կոշտ խոսքի արժեքը։ Հիմա դրա ժամանակն է: Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կարգուկանոնի, օրենքի գերակայության, ամենաթողության վերացման, կարելի է և պետք է լուծել հաստատակամությամբ, օրենքի առջեւ խիստ հավասարությամբ եւ առանց յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու։ Ես չափազանց կարևորում եմ երկրի կառավարման յուրաքանչյուր ոլորտում կադրային ճիշտ քաղաքականությունը, երբ մասնագետներն իրենց ճիշտ տեղերում հստակ և կարգապահ աշխատում են:
 
 
Սակայն, ցավոք, մեր երկրում վաղուց խախտված է այդ մեխանիզմը։ Եվ ակնհայտ է, որ երկրի ընդհանուր քաղաքական, տնտեսական, հասարակական մթնոլորտն այլևս չի տալիս զարգացման, աճի, դրական փոփոխությունների հնարավորություն։
 
Ինչպես բանակի որևէ կառույցում ոչ կանոնադրային հարաբերությունները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայության որակի վրա, այնպես էլ պետության մյուս ոլորտներում է: Այսօր մեր երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային հարաբերություններ են: Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են։
 
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները։

 

Հարգանքով՝ Սեյրան Օհանյան

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»
Ամենադիտված