ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենացանկալի փեսացուն. 12 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Wnews.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 21-ին, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. նա դարձավ 28 տարեկան:

Մենք գիտենք, թե աղջիկները որքան են սիրում  «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ,  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Շնորհավորելով ֆուտբոլիստին Wnews.am-ը ներկայացնում է 11 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Ահա թե ինչու է նա հայ ամենացանկալի փեսացուն.

1. 28 -ամյա ֆուտբոլիստը  հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստն է:  Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել  ռեկորդային 42 մլն եվրոյով:  Սակայն սա միակ պատճառը չէ, որ Հենրիխը դուր է գալիս աղջիկներին:

2.Մխիթարյանը բարձրահասակ է, նրա հասակը 1.80 սմ է, իսկ աղջիկները սիրում են բարձրահասակ տղամարդկանց:

3.  Մխիթարյանի հետաքրքրությունները չեն սահմանափակվում ֆուտբոլով: Հենրիխ  Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ապա՝  սովորել  տնտեսագիտություն՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։ Մտադիր է սովորել նաև իրավաբանություն

4. 28 տարեկանում Մխիթարյանն արդեն տիրապետում է 7 լեզուների՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն, պորտուգալերեն, մի քիչ էլ՝ իտալերեն:

5. Մխիթարյանը լավ հարաբերություններ ունի իր բոլոր  նախկին թիմերի ֆուտբոլիստների հետ. «Հանդիպելու ժամանակ չափազանց ջերմ ենք միմյանց նկատմամբ»,-ասում է նա:

6. Նրա սիրած զբաղմունքներից մեկն ընթերցանությունն է, բացի այդ սիրում է շախմատ, սեղանի թենիս, ծովային ֆուտբոլ:

7. Հաճախ է զբաղվում բարեգործությամբ, սակայն չի սիրում բարձրաձայնել այդ մասին, քանի որ բարեգործությունը համարում է յուրաքանչյուր մարդու պարտքը։

8. 2011 թվականին Մխիթարյանը հռչակվել է Հայաստանի «Տարվա մարդ»:

9. Սիրած ֆիլմն է «300 սպարտացիները», լսում է Ար ընդ Բի, փոփ, իսկ երբեմն էլ ռեփ երաժշտություն։

10. Նա գովասանքի է արժանացել ամենահայտնի ֆուտբոլիստների կողմից իր տեխնիկայի, շարժունակության, ճշգրիտ փոխանցումների, դրիբլինգի, ստեղծագործ խաղի, ինչպես նաև գնդակ պահելու կարողության և աշխատասիրության համար։

11. Նա իր հոր՝ Համլետ Մխիթարյանի, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, արժանի ժառանգն է.   «Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ:Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,-ասում է Մխիթարյանը։

12. Չնայած հաջողություններին՝ Հենրիխ Մխիթարյանը չափազանց համեստ մարդ է, այս մասին իրենց խոսքում նշում են բոլոր նրան ճանաչողները:

Այս տարիների ընթացքում Հենրիխն ընդհանրապես չի փոխվել, նա նույն մարդն է, ինչ այն ժամանակ, երբ դեռ ճանաչում ձեռք չէր բերել։ Հենրիխը մնացել է նույն համեստ, խելացի, ընկերասեր տղան։ Նա խաղադաշտում շատ ագրեսիվ ու չզիջող է, իսկ կյանքում՝ համեստ.

(C)Դավիթ Մանոյան

Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։

(c) Սարգիս Հովսեփյան

Միայն մի բան կարող եմ ասել. որքան ժամանակ որ ճանաչում եմ Հենրիխին, նա այդ ժամանակից ի վեր չի փոխվել։ Հենրիխը միշտ էլ մեծ սիրով է հավաքական գալիս և միշտ մեծ օգուտ է տալիս հավաքականին։ Նա բոլոր խաղերում 100% նվիրվածությամբ է խաղացել։

(c) Արթուր Եդիգարյան

Հենոյին դեռ փոքր ժամանակվանից եմ ճանաչում։ Նա աշխատասեր է, իր գործում պրոֆեսիոնալ։ Ճանաչվածությունը նրան չի փոխել։ Նա շատ լավ տղա է, իսկ որպես ֆուտբոլիստ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսին է։

(c)Գևորգ Կասպարով

Հ.Գ. Նրա սիրտը դեռ ազատ է:)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular