Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելոռուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1848- Խաչատուր Աբովյանը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

1888 —ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։

1896- ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

1909 –ծնվել է քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։

1913 – ծնվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։

1921- բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։

1990- Երևանում գումարած ժողովում հիմնադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

1999-Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագրից։

2002-Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը զրկվել է հեռարձակման արտոնագրից: 

2007- երեկոյան Երևան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է:

2008-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

2001-Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-1923 թվականներին սպանելով մեկ և կես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

2013-առավոտյան գյուղապետարանի բակումանհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

2014-Սահմանադրական դատարանը Պարտադիր կուտակայինի մի շարք դրույթներ հակասահմանադրական է ճանաչվել։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։

2015-Կիպրոսը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

2016- ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ օրը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հյուսիսային հատվածում ոչնչացվել է ադրբեջանական մարտական ուղղաթիռ։

2017-Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2018-Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 47- Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։

742- ծնվել է Ֆրանսիական կայսրության հիմնադիրը Կառլոս Մեծը։

1453- Մեհմեդ 2-րդը սկսել է Կոստանդնուպոլիսի պաշարումը, իսկ քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։

1586 —ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։

1618 —ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին, որը հանդիսանում է Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։

1725 –ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։

1785 –վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1791 –վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։

1794 —ֆրանսիական կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։

 1801 —Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։

1805- ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։

1840 –ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։

1872 —վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։

1912 — «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք եղել են գերազանց։

1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։

1958 —ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Ուիչինտո-Ֆոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որը ունեցել է 450 կմ/ժամ արագություն։

1982- սկսվեց է Ֆոլկլենդյան պատերազմը, Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։

1996 —Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելոռուս միության ստեղծման պայմանագիր։

2005- վախճանվել  է 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը։

2014 —Ավտրալիայի գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է այն, որ հնարավոր է մարդը իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան
Ամենադիտված