Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Սաֆարյանի դատավճիռը սպառնալիք էր ուղղված հասարակությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյանի դատավճիռն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Մենք այլ վճիռ չէինք էլ ակնկալում: Որովհետև ամբողջ այս գործընթացը հիմնված էր կեղծ փաստերի ու վկայությունների վրա: Ավելին` արդեն մեկ տարի քաշքշուկներով բանտում պահելն ինքնին դատավճիռ էր Գևորգի դեմ: Ասեմ, որ վերջին այս տարիներին Հայաստանի դատական գործընթացների մեջ եղել են դեպքեր, երբ մեղադրյալն ու իր պաշտպանը փայլուն իրավագիտական հիմնավորումներով ապացուցել են ոչ միայն իրենց արդարացիությունը, այլև ներկայացրել են ապացույցներ, որ հակառակ կողմը պարզապես գործ է թխել:
Այս դեպքը ևս դրանցից էր: Իրավական գործողությունների ողջ ժամանակահատվածում Գևորգն ու իր դատապաշտպանը հենց այդ են արել: Դատարանում ևս նույնն էր. բացահայտորեն ապացուցում էին, որ սնանկ են մեղադրող կողմի հիմնավորումները: Տուժող կողմն էլ իրականում տուժող չէ` հանձինս տխրահռչակ գնդապետի:
Այո, Գևորգը և պաշտպանը իրականացրեցին գրագետ, փայլուն պաշտպանություն: Սակայն դա չխանգարեց, որ կայացվեր նման դատավճիռ: Ասեմ, որ դա մեզ համար բնավ էլ զարմանալի չէր: Գիտեինք ի սկզբանե, որ գործը թխած գործ էր, ուստի այլ բան ակնկալել չէինք էլ կարող:

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ դատավճիռը նաև հասարակությանն ուղղված մեսիջ էր:

– Այո, դա ուղղակիորեն Սերժ Սարգսյանի և իշխող համակարգի քաղաքական պատժիչ գործողություն էր, ի դեմս Գևորգի, ուղղված բոլոր պայքարողների դեմ: Ոչ միան վճիռը, այլև Գևորգի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալ հասարակությանը, և հատկապես երիտասարդներին, թե իրենց ինչ կսպառնա, եթե համարձակվեն պայքարել արդարության համար, երկրի ինքնիշխանության համար:
Բայց, ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց հույսերն ի դերև են լինելու: Որովհետև ինչպես Գևորգը մինչև վերջին վայրկյանը ցույց տվեց, որ ինքը ընկճվողը չէ, այլև բոլոր գիտակից երիտասարդները, և ընդհանրապես հասարակությունը, լավ գիտեն, որ որոշակի զոհողություններ են անհրաժեշտ արդարությանը հասնելու ճանապարհին: Եվ որ գաղութային այս վարչախմբի մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող ազդել պայքարող մարդկանց ոգու վրա:

– Այսինքն` Գևորգի տրամադրությունը լավ է:

– Բացարձակապես լավ է: Նա կրկին մարտականորեն է տրամադրված, հոգեպես պինդ է: Դատական վերջին նիստի ժամանակ ևս այլ բան չապացուցեց, քան այն, որ կրկին շարունակում է մնալ պայքարի իր դիրքերում, իր սկզբունքներին հավատարիմ: Մենք չէինք էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է:

– Իսկ իրավական գործընթացը շարունակություն ունենալո՞ւ է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Գևորգը և դատապաշտպանը պետք է իրար հետ խորհրդակցեն և վերջնական որոշում կայացնեն, թե ինչ են անելու: Այն է` Վերաքննիչ դատարան հայց ներկայացնելո՞ւ են, թե` ոչ: Չնայած դա անելու են ոչ այն ակնկալիքով, որ եթե Վերաքննիչ դատարան դիմեցին, վճիռը կարող է փոխվել: Նման բան չի կարող լինել, քանի որ, այս ամբողջ գործը քաղաքական պատվեր էր և վճիռն էլ նախօրոք էր որոշված: Այնպես որ Վերաքննիչ դատարան դիմելը չի ենթադրի, որ դիմում ենք արդարության ակնկալիքով: Պարզապես դա ևս դիտելու ենք որպես մեր պայքարի շարունակության մի ձև:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՈսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված