Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղդասարյանի փեսան՝ սկանդալի կիզակետում...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում գոյություն ունեցող ստվերի մասին գրվում ու խոսվում է անդադար: Այն մասին, որ ստվերը մեր երկրի հիմնական գերխնդիրներից մեկն է, գիտեն անգամ մանկահասակ երեխաները. տասնամյակներ ի վեր պետությանն այդպես էլ չի հաջողվում այնպիսի միջավայր ձևավորել, որը ոչ թե կնպաստեր, այլ կբացառեր ստվերն՝ առհասարակ:

Բայց մինչ իշխանությունները գրեթե երբեք առիթը բաց չեն թողնում՝ նույն մասնավորին կոչ անելու, թե հարկավոր է ասենք՝ զերծ մնալ սեփական աշխատակիցներին հարկայինից թաքցնելու արատավոր պրակտիկայից՝ ձևանալով իբրև ազնվության ու արդարության իսկական ջատագովներ, բանից պարզվում է՝ նմանօրինակ լրջագույն խնդիրներ կան հենց պետական որոշ օղակներում.

մամուլում տեղ են գտել հիմնավորված տեղեկություններ այն մասին, որ, մասնավորապես, Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունն, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, տևական ժամանակ թաքցրել է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Գարրի Սարգսյանին, ինչի պատճառով էլ, ըստ էության, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկությունը, առհասարակ բացակայում է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։

Թե հատկապես ինչու են թաքցրել բավական լուրջ պաշտոն զբաղեցնող Սարգսյանին, իհարկե, շրջանառվող ենթադրությունները շատ են, բայց որ սույն երևույթին որևիցե արդարացում լինել չի կարող, անկասկած է: Ասել, թե նմանօրինակ դեպքերը պետական օղակներում հաճախ հանդիպող երևույթներից են, անկասկած, չափազանցություն կլիներ, բայց համարել Արտավազդ Սարգսյանի կողմից ղեկավարվող պետական օղակում ֆիքսված այս երևույթը բացառիկ, ևս որևիցե կերպ, ըստ էության, չի կարելի. սա, թերևս, վկայում է շատ կոնկրետ ու ոչ այնքան ճիշտ տրամաբանության մասին, որ տիրում է ոչ միայն Աջափնյակի թաղապետարանում, այլև պետական կառավարման ամբողջ համակարգում:

Ի դեպ՝ ամենևին էլ ավելորդ չէր լինի նշել, որ Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, ու հաշվի առնելով այս՝ ոչ այնքան անկարևոր իրողությունը՝ այնքան էլ դժվար չէ կռահել, թե իրականում ինչ կարող է ընկած լինել Սարգսյանի կամայականության հիմքում. չի բացառվում, որ այդ ամենի հիմքում ընկած լինի հաջողակ փեսայի ավելորդ ինքնավստահությունն՝ ասենք ազդեցիկ աներ ունենալու փաստից ներշնչված, ու սա որոշած լինի, որ բացառության կարգով կարելի է և սեփական դուքանի վերածել Աջափնյակի թաղապետարանը:

Իհարկե, միգուցե ոմանք կարող են մեր գնահատականներում ավելորդ խստություն նշմարել կամ հնչած գնահատականը համարել մի փոքր չափազանցված, այստեղ հարցը, սակայն, կայանում է ոչ այնքան երևույթի, որքան չինովնիկական մտածելակերպի մեջ. պետական գերատեսչությունները վաղուց են վերածվել սրա-նրա անձնական օբյեկտի, ու ով ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է իրեն վստահված օղակի հետ. կուզեն կգրանցեն, կուզեն՝ ոչ, կուզեն սպիտակով կաշխատեն, կուզեն՝ սևով. ո՞վ կարող է ինչ ասել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են
Ամենադիտված