ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ. ահազանգել են արտակարգ իրավիճակի մասին. Ձնահյուսքի տակ հայտնված հյուրանոցում հայտնաբերվել է մոտ 30 դի (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի Պեսկարա շրջանի «Ռիջոպիանո» հյուրանոցը ծածկած ձնահյուսքի հետևանքով մոտ 30 մարդ է մահացել, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ դիերն արդեն հայտնաբերվել են:

Նշվում է, որ փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել դեպքի վայր ու մուտք գործել ձյունածածկ շինություն: Բուժօգնություն է տրամադրվել 2 հոգու, որոնք ձնահյուսքի իջնելու պահին գտնվել են հյուրանոցից դուրս ու տեղի ունեցած ողբերգության ականատեսն են դարձել:

Հաղորդվում է նաև 3 անհետ կորածի մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ձնահյուսքը լեռնային տեղանքում գտնվող եռահարկ հյուրանոցի վրա է թափվել հունվարի 18-ին՝ երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներից հետո:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular