Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի կարծիքով՝ Ամերիկայի ցանկացած գործողություն Ռուսաստանին վնաս է հասցնում․Օբամայի վերջին ասուլիսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ես հավատում եմ իմ երկրին, հավատում եմ Ամերիկյան ժողովրդին, հավատում եմ, որ մարդկանց մեջ գերակայում է բարին»,- այս բառերով ավարտեց նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսը Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Իր ասուլիսին նախագահը որոշել էր անդրադառնալ ոչ թե ձեռքբերումներին, այլ խոսել ընթացիկ հարցերի շուրջ: Օբամայի նախագահության ձեռքբերումների թվում է վերջին ութ տարիների ընթացքում տնտեսական ճգնաժամից լիարժեք վերականգնված ամերիկյան տնտեսությունն ու այլընտրանքային էներգիայի ոլորտի հսկայական զարգացումը: Ընթացիկ հարցերի թվում՝ Դոնալդ Թրամփի նախագահությունը:

Օբամայի խոսքով, ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը վկայում է ԱՄՆ-ի ժողովրդավարության ճկունության մասին, որը թույլ է տալիս մարդկանց դժգոհությունը օրինական ճանապարհով իրական փոփոխությունների վերածել.

«Բազմաթիվ մարդիկ իրենց ձայնը տվել են ընտրյալ նախագահին, որովհետեւ իրենք իրենց մոռացված են զգացել: Նրանք անհանգստացած են, որ իրենց երեխաները նույն հնարավորությունները չեն ունենալու, որ իրենք են ունեցել: Չպետք է լինի Ամերիկա, որտեղ մարդկանց մի փոքր զանգված իրոք մեծահարուստ է, իսկ բոլոր մյուսները պայքարում են օրվա հացի համար»:

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների խնդրին, Բարաք Օբաման նշել է, որ իր ամբողջ նախագահության ընթացքում պաշտոնական Վաշինգտոնը փորձել է դրական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի իշխանությունների հետ, քանի որ դա բխում է ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի շահերից.

«Նախագահ Պուտինի վերադառնալուց հետո սակայն ավելացան հակաամերիկյան հայտարարությունները եւ գլոբալ հարցերում սկսեց մոտեցում ցուցաբերվել, թե իբր Ամերիկայի ցանկացած գործողություններ Ռուսաստանին վնաս են հասցնում: Այդ վերադարձը թշնամական ոգուն, որը գոյություն ուներ սառը պատերազմի ընթացքում, հարաբերություններն ավելի բարդացրեց»:

Բարաք Օբաման նշել է, որ հավատում է երիտասարդներին, որոնք առաջինը ոգեւորեց Օբամայի առաջարկած նոր, ազատ եւ անսահման հնարավորությունների աշխարհի գաղափարը, ուստի, այդ աշխարհի ապագան դեռ նոր է սկսում ձեւավորվել:

 Ամերիկայի ձայն

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարարՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվելՀետաքրքրաշարժ վիճակագրություն. միջուկային  էներգիաԻսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո․ CNNՍա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.Արսեն Բաբայան Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչինՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետըՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել էԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել ենԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը
Ամենադիտված